Աղքատության հաղթահարումը՝ նախարարների աչքերով (տեսանյութ)
Այսօր աղքատության դեմ պայքարի օրն է: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աղքատության հաղթահարման ծրագրերը կառավարության գերակա խնդիրներում առաջին հերթին են: Մանավորապես, ըստ նրա, յուրաքանչյուր տարի տնային տնտեսությունների հաշվառման ձևով ճշտվում է աղքատության մակարդակը, և թե սոցիալական ծրագրերը ինչպես են ազդում աղքատության մակարդակի վրա:
Ա.Ասատրյանը դրական գնահատեց կենսաթոշակային ծրագիրը, որի արդյունքում, նրա հավաստմամբ, 5%-ով իջնոմ է աղքատությունը: 2011 թ. տվյալներով ՀՀ-ում ազքատության մակարդակը 35% է, բայց նախարարը շեշտեց, որ դրա 7%-ը մեթոդաբանության փոփոխության արդյունքում մեխանիկորեն է ավելացել:
Ա.Ասատրյանը չհամաձայնեց, որ կառավարության ծրագրերն անհեռանկարային են, և աղքատությունը չի նվազում. «Դա Ձեր կարծիքն է»,- հակադարձեց նա լրագրողին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահություն հայտնեց, որ աղքատությունը մեր երկրում հաղթահարելի է. «Ամեն մեկն իր երկիրը սիրելով, իր տեղը աշխատելով, կոռուպցիան արմատախիլ անելով, ամուր, հզոր դատական իշխանություն ունենալով՝ հնարավոր է: Կառավարոթյունն անում է այդ ամենը»:
Մանրամասները՝ տեսանյութում