ԵՄ-ն վճռորոշ է ՀՀ հետ շարունակելու խորը համագործակցությունը. Գունար Վիգանդ

«Հիմա շատ կոնկրետ ժամանակաշրջան է Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ, և մենք այստեղ քննարկելու ենք հարցեր՝ քաղաքական բարեփոխումներից մինչև արդարադատության բարեփոխումներ, և շատ կարևոր է` քննարկվեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հետ կապված հարցեր: Այսօր մենք մանրամասն ուսումնասիրելու ենք նշված հարցերը, սրանք բանակցություններ չեն, այս հարցերն ավելի մանրամասն կքննարկվեն Վիլնյուսի գագաթնաժողովում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, ով Երևանում մասնակցում է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական՝ 14-րդ նիստին:

Հարցին՝ ի՞նչ առաջարկների եք սպասում ՀՀ իշխանությունների կողմից, որոնք կբավարարեն Վիլնյուսում համաձայնագիր ստորագրելու համար, Գ. Վիգանդը պատասխանեց, թե շատ ավելի ճիշտ կլինի հարցն ուղղվի ՀՀ իշխանություններին. «Իրականում մենք ավելի մանրամասն կքննարկենք Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, քանի որ վերջին իրադարձություններից հետո մենք պետք է որոշակիորեն փոփոխենք ընթացքը, ինչպես նաև ավելի շեշետադրենք համագործակցության ոլորտներին: Մենք վճռորոշ ենք ՀՀ հետ շարունակելու մեր խորը համագործակցությունը, բայց նաև պետք է հաշվի առնվի վերջերս ՄՄ-ին անդամակցելու կայացված որոշումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031