Արդարադատության նախարարությունը փաստաբաններին չի վերահսկելու (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ տեղին է, որ փաստաբաններն այսուհետ պետք է լրացուցիչ 5000 դրամ վճարեն, որոնք ուղղվելու են իրավաբանական օգնություն ցուցաբերելու: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հայտարարեց, որ աշխարհում չի գտնվի մեկը, որից ավել գումար պահանջեն ու նա չբողոքի:

«Այս նախագծով որևէ մեկը Փաստաբանական պալատից չի վերցնում արտոնագիր տրամադրելու լիազորությունը: Արդարադատության նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ»,- հավաստեց նախարարը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներով առաջարկվող ՀՀ նախագահին ներկայացվող նստակեցության ցենզը հանելուն՝ Հ.Թովմասյանն ասաց, որ այդ առաջարկը ստացել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից: Նա հերքեց, որ այդ առաջարկը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանինն է, նաև նշեց, որ դա դեռ չի նշանակում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողվը կընդունի առաջարկը:

Հ.Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ հայտարարված համաներումը պարտադիր տարածվում է արդեն դատապարտված անձանց վրա, իսկ դատական գործընթացը շարունակվող դեպքերում, ինչպես Բուդաղյանների և Տիգրան Առաքելյանի գործերն են, այն կամավոր է, մեղադրվողները կարող են հրաժարվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031