«Տրանսֆերտների և Հայաստանի տնտեսական վիճակի հետ ուղիղ կապ կա». փորձագետ
Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս նվազեցրել էր նաև Ռուսատսանի տնտեսության աճի կանխատեսումները, նշելով, որ 2013 թ. ՌԴ ՀՆԱ-ն կաճի 1.5%-ով (կանխատեսման նվազեցումը 1.0%), իսկ 2014-ին՝ 3.0% (կանխատեսման նվազեցումը՝ 0.3%): Հայտնի է, որ ՀՀ մուտք եղող տրանսֆերտների մեծ մասը գալիս է Ռուսաստանից, իսկ դրա տնտեսական աճի նվազ լինելու դեպքում տրանսֆերների ծավալը կարող է պակասել:
Դիվելթփինգ Մարքեթս Ասոշիեյթ (DMA) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լեոն Այզեքսը 168.am-ի խնդրանքով գնահատելով, թե ՀՀ բանկային համակարգը որքան կայուն է արտաքին ռիսկերի հանդեպ, նշեց, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը սկսի զարգացում կամ անկում ապրել, ապա գումարները որոնք ուղարկվում են ՀՀ, կլինեն համապատասխանաբար ավելի կամ քիչ:
«Դժվար է հստակ նշել, թե ինչ կլինի, բայց պարզ է, որ տրանսֆերտների և երկրի տնտեսական վիճակի հետ ուղիղ կապ կա»,-ասաց Այզեքսը:
Հավելենք, որ 2012 թ. ՀՀ մուտք գործող դրամական փոխանցումները կազմել են երկրի ՀՆԱ-ի 20%-ը՝ ավելի քան 1.9 մլրդ ամն դոլարի չափով: