«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների համար 200 միլիոն դրամ ծախսելը պարզապես անարդյունավետ է. Արմեն Մարտիրոսյան

Հոկտեմբերի 11-ին և 12-ին կայանալիք «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների համար 200 միլիոն դրամ ծախսելը պարզապես անարդյունավետ է: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Բարև Երևան» դաշինքի կազմում Երևանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը, տոնակատարության համար նման գումար սահմանել է Երևանի քաղաքապետարանի նախորդ ավագանին՝ Երևանի բյուջեի հաստատման ժամանակ, թե տարբեր հոդվածներով ինչ գումարներ պետք է ծախսի:

«Ես այդ 200 մլն դրամն այլ ուղղությամբ կծախսեի՝ 1 երթուղային գիծ ավելի կստեղծեի բյուջեի հաշվին, այդ գումարները քաղաքին կուղղեի, քաղաքացիները մի փոքր ավելի նորմալ ծառայություն կստանային, կամ համեստ տարածքում մանկապարտեզ կկառուցեի, որի խնդիրը այսօր շատ ունենք Երևանում: Տոնակատարության խնդիրը կլուծեի հնարավորության դեպքում հովանավորների միջոցով, եթե հնարավոր լիներ կազմակերպել, թեկուզ, գովազդային պաստառներ տեղադրվեին տարբեր վայրերում: Այդպես կփորձեի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031