168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո «Ռոսնեֆտն» առավել վճռական է տրամադրված և ՀՀ կառավարությունից «պահանջում է գործարանն իրեն հանձնել»՝ առանց կուտակված պարտքերի:
Ս.Սարգսյանն ուզում էր ինչ-որ բան պոկել Եվրոպայից, դա բնական է, դա էլ գիտենք և հասկանում ենք, բայց բնական է նաև, որ այսօր Եվրոպայից ոչինչ այլևս չի ստանա, քանի որ բացառիկ անվստահելի գործընկերոջ անուն է ձեռք բերել այստեղ՝ Եվրոպայում:
Այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի Տոմսկի նահանգի գործարարները քննարկեցին փոխգործակցության հարցերը: Միջոցառման ժամանակ Տոմսկի ԱԱՊ ներկայուցուցիչ Ալեքսանդր Գումիլևսկին նկատեց, որ վերջին կես տարում ներդրումային դաշտն ուսումնասիրելու ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել և հիմա կոնկրետ գործերի շրջանն է լինելու:
Մոտ 1 ամիս առաջ «օրինապահ» հարկ վճարողների ցանկը տեղադրվել է հարկային ծառայության կայքում: Արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն:
Պարզվում է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) անշեղորեն հետևում է Սերժ Սարգսյանի «պատվիրանին»՝ կարգին ու անթերի վիճակում է պահում իր փաստաթղթերը, բայց միաժամանակ տարօրինակ կերպով խուսափում է որևէ հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց:
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Եվրոպական միության Ընդհանուր գործողությունների ծրագրի՝ «Սևծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակներում:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը, վերջերս շատ է խոսվում ՀՀ կողմից եվրոբոնդերի թողարկման մասին, ու BB-ը տարածաշրջանի համար, որպես ԱՊՀ երկիր, վատ ցուցանիշ չի: Վրաստանի վարկանիշն, օրինակ, ավելի ցածր է:
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ճակատագիրը հայտնվեց «մազից կախված» վիճակում: 168.am-ը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել.
Մինչ Հայաստանի ղեկավարները որոշում են կայացնում անդամակցել Մաքսային միությանը, դրա հիմնական անդամներից մեկը՝ Ղազախստանը, իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանից ու հետզհետե հարց բարձրացնում միությունից դուրս գալու մասին:
«Այնտեղ եղած չափանիշները թույլ չեն տալիս դա: Այդ մասին շատ լավ գիտեն մեզ մոտ` Մոսկվայում, նաև դա լավ գիտի Հայաստանի ղեկավարությունը»
Այս օրերին ՀՀ իշխանավորները բավականին ժլատ են դարձել մեկնաբանությունների առումով և գերադասում են լռել ու սպասել, թե հետո ինչ է ասելու երկրի նախագահը: Այդպես և Գ.Մինասյանը:
Նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ սարքավորումների կիրառումը պարտադիր կդառնա 100 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի՝ դրանք մոտ 4000 տնտեսվարողներ են:
«Իմ տղան իր տան մեջ իբր թե ավազակային հարձակում գործելու համար արդեն 1 տարի ազատազրկման մեջ է ու ներկայումս հացադուլ է հայտարարել»,- ասաց բողոքավոր կինը՝ հավելելով, որ որդուն ազատելու համար իրենից պահանջել են 10 հազար դոլար:
Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը ներկայումս զբաղեցնում է 79-րդ տեղը նախորդ տարվա 82-ի համեմատ: Այսինքն` 3 կետով առաջընթաց է արձանագրվել: Սակայն, ինչպես այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, մրցունակության ցուցանիշն ագրեգացված ցուցանիշ է և ներկայացնում է երկրի տարբեր ոլորտները բնութագրող իրավիճակները:
«Ղարաբաղը մեր համար այն կարմիր գիծն է, որը մենք երբեք չենք անցնի և բնական է, բացառվում է, որ Ղարաբաղի և Հայաստանի միջև լինի սահման»,- այսօր ի պատասխան 168.am-ի հարցի հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Մաքսային միությանը Հայաստան անդամակցության մասին:
Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի նյարդերը, կարծես, տեղի են տալիս: Այսօր կառավարության շենք մտնելիս առջևում կանգնած ցուցարարներից մեկի բղավոցներին ի պատասխան նետեց. «Էշ ա, արա, ա’յ ոչխար խի՞ ես գոռում»:
Որպես թերություն վարչապետը նշել է կառավարման դպրոցների որակը` 120-րդ տեղ, տաղանդների պահպանման ունակություն` 121-րդ տեղ, մաքսային գործընթացների բեռ` 123-րդ տեղ
Արարատյան դաշտում ամենախոշորը, թերևս, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծարանն է, որտեղ մոտ 8 հեկտար տարածքի վրա կառուցված են ընդհանուր առմամբ շուրջ 2 հեկտար լճեր:
«Ոչ սովետական միության վերադարձին», «Սե´րժ, քանիսով ծախեցիր Հայաստանը» և նմանատիպ այլ պաստառներով ՀՀ ակտիվ քաղաքացիների մի խումբ այսօր բողոքի ակցիա անցկացրեց Բաղրամյան 26-ի դիմաց՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության:
Քանի որ պատասխանատու այրերը, ըստ էության, խուսափում են դեմ առ դեմ ուղիղ հարցադրումներից, և պաշտոնապես որևէ տեղեկատվություն ստանալը դարձել է անհնար, ապա «168 ժամը» նպատակահարմար համարեց հարցերն ուղղել հրապարակայնորեն, բաց տեքստով
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, շուկայում ձևավորվող չափագրման գների նկատմամբ զսպող ազդեցություն ապահովելու համար կոմիտեն որոշել է, որ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը նույն ծառայությունները կմատուցի առավել մատչելի ու կայուն գներով:
«Ես բերած օրվանից առարկել եմ այդ ծրագրին, կոլեգիայի նիստի ժամանակ էլ եմ ասել: Այդ կենդանիները մեր կլիմային չհարմարվեցին: 24 մլն 120 հազար դրամ եմ վճարել: Սկզբում 2 անկածի փողը՝ 3.8 մլն, չէի ուզում տալ, 7 տարի առաջ խոզերի ժանտախտի փոխհատուցման գումարը՝ 15 մլն ֆինանսների նախարարությունը մինչ հիմա պարտք է: Բայց սպառնացին, թե գործ կհարուցեն»,- նշեց Ռ.Ծառուկյանը:
Ես կածում եմ, որ Սարգսյանը կանգ է առել «ռեալ պոլիտիկ» ֆորմատի վրա: Գիտե՞ք` ժողովրդական խոսքը՝ «лучше журавль в небе, чем синица в руках»: Կարծում եմ, պարոն Սարգսյանը նախընտրել է առավել պրագմատիկ որոշում կայացնել:
168.am-ի տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ Մոսկվայում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Երեկ կառավարությունը հերթական՝ արդեն երրորդ անգամ հօգուտ «Լոկալ Դիվելոփըրզի» բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքը:
Ամեն գտնված հանքը շահագործելուց առաջ կառավարությունը պետք է հասկանա, թե ժողովրդի համար դրա շահը որն է: Կառավարությունը պետք է լավ ուսումնասիրի նման առիթները:
«2 օրից արդեն սեպտեմբեր է, ալյուրը չի թանկանալու: Երկարաժամկետ կանխատեսումներ անել չի լինի, բայց եթե ոչինչ չփոխվի, անակնկալներ չլինեն, չի թանկանա: Համապատասխան քանակով հացահատիկ ձեռք է բերվել, ինչո՞ւ պետք է թանկանա: Չկան այդպիսի միտումներ»,- հավաստեց Գ. Նիկողոսյանը:
Ա.Խաչատրյանի գնահատականով՝ կեղծված կոնյակի ծավալները խիստ նվազել են, բայց երաշխիք չկա, որ բելառուսական շուկայում կեղծված կոնյակ չի կարող լինել: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ից կոնյակի շատ լավ արահանում է իրականացվում Բելառուս, մասնավորապես «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից
Հայաստանի տնտեսության վիճակը որքան էլ փորձում են վարդագույն գույներով ներկայացնել, իրականում վիճակը խիստ անհանգստացնող է, եթե չասենք անկումային: Խնդիրն այն է, որ տարվա այս եռուն շրջանում համախառն ներքին արդյունքի աճը 0-ական է: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրորդ եռամսյակի ՀՆԱ ցուցանիշը՝ 900 մլրդ 746.3 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ավելի է ընդամենը 0.6%-ով:
Քրեական գործի հարուցումը մերժվել է: