Վերջին շրջանում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն այցելում են Հայաստանի տնտեսվարողներին ու ծանուցագիր և պայմանագիր ներկայացնում: Այդ գրությամբ, ինչպես մեզ հայտնեցին գործարարները, վերջիններիս պարտադրվում-առաջարկվում է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության հետ պայմանագիր կնքել` տնտեսվարողների հակահրդեհային համակարգն ընկերության անվտանգության համակարգին միացնելու համար:
Դիտարկմանը, որ, փաստորեն, «ավելի լավ Երևան» չունեցանք, Ա.Երիցյանը պատասխանեց. «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք՝ կտեսնեիք»:
«Այս տարի կառավարության ծրագրով մենք ունենք նախատեսված 5-7% աճ: Կարծում եմ՝ մենք 5% աճ էլ չենք ունենալու, լավագույն դեպքում կունենանք 4.2% աճ, բայց վերջին 2 ամիսը ցույց է տալիս, որ 4.2%-ն էլ բարդ հասանելի տոկոս է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Մոտ 3 ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծարվում է ՀՀ գանձապետական համակարգը, և արդեն իսկ լուծարվել են Երևանի ու Աբովյանի տարածքային գանձապետական բաժինները։
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ նախապես արտադրողները հայտարարել էին, որ Ամանորից առաջ պահանջարկն ամբողջությամբ կբավարարեն, բայց տարբեր կազմակերպություններ հարկ են համարել ներկրել:
Սյունիքում համայնքային ռեսուրսի վրա հիմնված զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություն կա, բոլոր համայնքներն ունեն և´ պատմական ժառանգություն, և´ գեղատեսիլ վայրեր, սակայն առկա հնարավորությունները չեն օգտագործվում:
168.am-ի զրուցակիցն է ոսկեգործ-դիզայներ Մեյիր Շավիթը, ով Իսրայելում գործող «Մակս» ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է: Նա աշխատում է նաև Վրաստանում և սերտորեն համագործակցում է Հայաստանի ոսկեգործների հետ:
2013թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 399,144, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 6,499-ով:
Մեկը կասի՝ 300 մլն ես եմ պարտք, մյուսը կասի՝ ոչ, ինձ են պարտք: Վերջին հայտարարությունները, մեղմ ասած, անլուրջ են:
«Չկա այն փաստաթուղթը, որի համաձայն գազի դիմաց 300 մլն դոլարի պարտքը վերջին 1.5-2 տարում կուտակվել է: Եվ «ՀայՌուսգազարդի» 20%-ի բաշխումը «Գազպրոմին» մեր բնակչության հաշվին չպետք է լինի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«ՀՀ հարկային-մաքսային դաշտը աշխարհում լիբերալ դաշտերից մեկն է: Մենք պետք է կարողանանք Մաքսային միություն մտնելուց պահպանել դա: Մենք հույս ունենք, որ կկարողանանք հաղթահարել պատնեշները, որ կան 4 երկրների միացման գործընթացում, մյուս 3 պետություններն արդեն մի քանի տարի հղկում են իրենց դաշտերը, մենք ևս պետք է պատրաստ լինենք»,- այսօր Երևանում միջազգային ոսկերչական 10-րդ ցուցահանդես-վաճառքի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը:
ԲՀԿ-ն չի կարող կիսել 2014 թ. բյուջեի իրականացման պատասխանատվությունը և դրա համար դեմ է քվեարկել բյուջեի նախագծին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը 168.am-ի հետ զրույցում, խոսելով կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին, ասել է, որ տեխնոլոգիապես մի վտանգ է առաջանում։
Կենսաթոշակային բարեփոխումների պատճառով առավել շատ ընդզվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները, որոնց աշխատավարձն անհամեմատ բարձր է ՀՀ-ում միջին աշխատավարձից և պահվող տոկոսագումարը նույնպես մեծ թիվ է ստացվում:
Հայաստանի կառավարությունը փորձում էր ամեն կերպ Միացյալ Նահանգների բարյացակամությանն արժանանալ և կրկին ընդգրկվել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում (ՀՄԾ):
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը՝ խոսելով Համաշխարհային բանկի զեկույցի մասին, նշեց, որ ՀՀ տնտեսության որոշ ճյուղեր կարելի է համարել մենաշնորհայնացված, բայց կան նաև ՀԲ այլ զեկույցներ, օրինակ՝ Doing business-ը, որտեղ ՀՀ վարկանիշը բավականին բարձր է
Երևանում 2013 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 20.4%-ով, իսկ 2012 թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.3%-ով, իսկ 1 քմ հաշվարկով շուկայական միջին գները 2013 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0.1%-ով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է սկսել բարձր կենտրոնացվածություն ունեցող և սոցիալական նշանակության ապրանքների (ձու, կաթնամթերք և այլն) շուկաներում:
168.am-ն անդրադաձել էր Ջերմուկի աղբանոցի անմխիթար վիճակին, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում: Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, աղբը գետակն է թափվում և աղտոտում շրջակա միջավայրը:
«Նոր ռազմավարությունը մշակել են՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավորություններն ու խոչընդոտները»,- ասաց Ք. Հիլարդը՝ հավելելով, որ ԱՄՆ կառավարությունը կարող է միջամտել առավելագույն օգտակարությամբ, մասնավորապես կտրամադրվեն դրամաշնորհներ, միաժամանակ նաև զգուշացնելով, որ հարկավոր է արդյոնքների հասնել, քանի որ դրսից օգնություն միշտ չի լինի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2014-2018թթ. ներդրումային ծրագիրը:
ՀՀ կառավարությունը շարունակում է իր ջանքերը՝ օդային փոխադրումների «ազատականացմանն» ու Բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու ուղղությամբ:
Խորհրդային տարիների երբեմնի հզոր կառույց համարվող Հայաստանի արհեստակցական միությունն այսօր խղճուկ վիճակում է: Բայց սա` զուտ բարոյական տեսանկյունից:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Երեկ հրապարակվեց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կազմը` Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան և Ալեն Սիմոնյան:
168.am-ի տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանն աջակցում է և հնարավոր է՝ անդամակցի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Քաղաքացիական պայմանագիր» միավորմանը, իսկ ընտրությունների ժամանակ նաև կարող է գլխավորել ստեղծվելիք կուսակցության ընտրական ցուցակը:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը պատրաստվում է իր աշխատակիցներին փոխհատուցել 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային պարտադիր 5% վճարները: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը:
Խորհրդի անդամներ են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը
Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարելիք այցից առանձնապես շատ բան սպասել պետք չէ: Դավութօղլուն գալիս է մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին:
«Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ստեղծման շնորհիվ նրա մենաշնորհը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա և գործում է ինչպես այդ օդանավակայաններում իրականացվող բոլոր ծառայությունների, այնպես էլ հենց իրենց օդանավակայանների գործունեության վրա, թույլ չտալով միջազգային չվերթերի կատարումը նրանցից ոչ մեկից, նույնիսկ չընդգրկված կոնցեսիոն պայմանագրում: