Վաղը Գյումրիում՝ աշխարհահռչակ Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանի մասնակցությամբ կբացվի թիվ 6 երաժշտական դպրոցը, որի բացումով ավարտին է մոտենում Rock Aid Armenia նախագիծը:
Էկոնոմիկայի փոխնախարարը բացառել է, որ ՄՄ հետ բանակցությունները կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Եվրամիության հետ բանակցությունները. «Որոշումն արդեն կայացված է»:
168.am-ի զրուցակիցն է Հայաստանում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն:
«Նաիրիտի» աշխատակիցները որոշել են վաղն առավոտյան 8:30-ին հավաքվել գործարանի մուտքի մոտ և երթով շարժվել դեպի ՀՀ կառավարության շենք ու ՀՀ նախագահի նստավայր: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձն ու խոստացված աշխատանքը:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ ապրանքաշրջանառության կտրուկ աճ չի եղել, նույն ծավալները պահպանվում են. «Մի քանի տարի առաջ անվտանգությունից ելնելով մի քանի մթերքների վրա դրված արգելանքն այժմ հանվել է, ավելի ազատ ենք մոտենում հարցին»:
Երևանի քաղաքապետարանում ստեղծվող հանձնաժողովը չի կարող որևէ կապ ունենալ քաղաքապետի կողմից հանձնարարված հանրային քննարկումներ կազմակերպելու հետ: Նման տեսակետ հայտնել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Նախագահի վզին մեծ բուրգ է նստած ու նա շրջապատված է տեղեկատվական հատուկ դաշտով, քանի որ նա անձամբ չի կարող ամեն ինչին հետևել, դրա համար, ես կարծում եմ, որ Արման Մկրտումյանը մենակ չի աշխատում, նա օգնականներ ունի»
Գագիկ Բեգլարյանը որոշել է զարկ տալ էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ցանցային պատրաստվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը, որի համար տրանսպորտի և կապի նախարարությունը հատուկ ծրագիր է մշակել: Այն ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում և սպասում է գործադիրի հաստատմանը:
ՀՀ կառավարությունը հերթական անգամ դրժում է նաիրիտցիներին տված իր խոսքը: Այս տարի հուլիսին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացվել էր, որ կվճարեն 2 ամսվա աշխատավարձ, որոնցից 1-ը որոշ ժամանակ անց վճարվել է, իսկ երկրորդը, որ պետք է փոխանցվեր մինչև սեպտեմբերի 1-ը, աշխատակիցները մինչ օրս չեն ստացել:
«Գինու առումով մի քիչ բարդ է»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ ՄՄ տարածքում արտահանման աճ կլինի, բայց դա չի տա այն արդյունքը, որը կտար, եթե մենք շարժվեինք ԵՄ չափանիշներով. «Կունենանք շեղում եվրոպական չափանիշներից, իսկ դա նշանակում է՝ 1 շիշ գինուց ունենալ ավելի շատ եկամուտ, քան 1 շիշ կոնյակից»:
«Գծատեր հասկացողություն չկա, գծատերը քաղաքապետարանն է: Փոխադրող կազմակերպությունները զբաղվում են բիզնեսով, իսկ յուրաքանչյուր բիզնես հետապնդում է շահույթ»:
«Եվրոպացիները բնակարանների վարձակալության տեսակետից են աչքի ընկնում և, եթե ԵՄ-ն ծրագրերը կրճատի, ավելի քիչ կգան ու դա կազդի վարձակալության շուկայի վրա»,- ասաց Գ.Դանիելյանը:
168.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր «երկու քարի արանքում» են հայտնվել այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկում տեղ գտած իրավական «վրիպակի» պատճառով:
Գամփռների մեծ սիրահար Արմեն Խեչոյանը շուրջ 36 գամփռներ է պահում, որոնցից մեկը՝ Հայկազը, աչքի է ընկնում առանձնահատուկ վեհությամբ:
«Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, թե տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում` Համաշխարհային բանկի հատկացրած վարկերով, բայց այդ ամբողջ օգնությունը աղքատ գյուղացուն չի հասնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը տեղեկացրեց, որ գործարքներ կնքողները հիմնականում տեղաբնակներն են, առուվաճառքի 80%-ից ավելին հիփոթեքային վարկերով է իրականացվում:
Հայաստանը շարունակելու է տանել աշխատանքներ ԵՄ-ի հետ խորը ինտեգրման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հիմա մեզ կհաջողվի՞ այս պարագայում պահպանել նույն իրավական ռեժիմը, ազատ առևտրի՞ ռեժիմ կստանանք, թե՞ սահմանափակում կլինի, դա բանակցային գործընթացը ցույց կտա: Ես համոզված եմ, որ մենք լինելու ենք բացառիկ, ունիկալ դեպք:
Դալմայի այգիների նախկին հողօգտագործող, «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ անցած տարիներին ակտիվ բողոքող հողօգտագործողներին փոխհատուցում տրվել է, իսկ ով ավեի պասիվ է եղել, նրանց հանդեպ քաղաքապետարանը խտրական վերաբերմունք է դրսևորում և մինչ օրս փոխհատուցում չի տրվել, թեև չեն էլ մերժում, պարզապես գումար չկա:
Այսօր ՀՀ կառավարությունը նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը:
«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներում այժմ էլ առկա են որոշակի թերացումներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2026 թվականը: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ԱԷԿ-ի գործունեության ժամկետը նածխատեսվում է երկարաձգել 10 տարով: Մինչ այդ, ՄԱԳԱՏԵ-ի համաձայնությամբ, ԱԷԿ-ի շահագործման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թ-ը: Ըստ Ա.Մովսիսյանի՝ այդ ընթացքում կկառուցվի նոր էներգաբլոկը:
«Բոլորդ տեսնում եք` էդ տղայի հոգեվիճակը, առաջին ասուլիսում պահանջում էր, որ եթե միջմարզայինի ուղեվարձը նախարարը չբարձրացնի` հրաժարականն ենք պահանջելու, իսկ վերջին ասուլիսում կարմիր գծերի համար էր իմ հրաժարականը պահանջում: Էդ տղային դրդողները էդ վիճակը պիտի հասկանան ու չշարունակեն»,- ասաց Գ.Բեգլարյանը:
Քաղավիացիայի վարչության լրատվական բաժնի ղեկավար Նելլի Չերչինյանը 168.am-ին հայտնեց, որ փաստաթղթի հետ կապված աշխատանքները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ: Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ չափանիշներով և երբ է անցկացվելու հայկական երեք ավիափոխադրող ընկերությունների ընտրության մրցույթը:
Ինչպես մի ժամանակ կոմունիստական կուսակցությանն անդամագրվելիս էին երդվում՝ ԽՍՀՄ դրոշի առջև ծնկած, այնպես էլ հիմա ՀՀ պետական համակարգում ծառայության անցնելիս, կարծես, երդվում են միայն ու միայն խոսել իրենց վստահված ոլորտի առաջընթացի ու զարգացման ծրագրերի մասին:
Վաղը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին կնշանակի ՄԱԶԾ «Ազգային բարի կամքի» դեսպան:
Այն, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը «քաղաքական» է եղել, ոչ ոք չի վիճարկում: Եթե Արցախի անվտանգության վերաբերյալ փաստարկն անվերապահորեն ընդունենք, ապա միանշանակ է, որ տնտեսական առումով Հայաստանը զգալի հետընթաց է ապրելու, կամ չի ապահովվելու այն զարգացումը, որը երաշխավորված էր Եվրամիության հետ հարաբերությունների խորացման դեպքում:
Մինչև հանքը շահագործվի, ավարտվի, արտերկրի փորձն ավելի կհարստանա, և դրա հիման վրա կմշակենք փակման վերջնական ծրագիրը: Ընդ որում՝ մեր ծրագրով փակման համար մի քանի միլիոն դոլար է հատկացվելու, իսկ աշխատանքները տևելու են 3-4 տարի:
«Վստահ եմ, որ հատկապես աշխատող քաղաքացիները կկարողանան ընտրել ակտիվների կառավարիչներ և կենսաթոշակային ֆոնդեր: Վստահ եմ, որ ամեն ինչ պատրաստ է լինելու, որ 2014 թ. հունվարի 1-ից նոր կենսաթոշակային համակարգը մտնի ուժի մեջ»:
«Պատրա՞ստ ենք մենք վաղվա օրը դիմավորելու, թե՞ ոչ: Պատրա՞ստ ենք վաղը արևածագը ունենալու, թե՞ ոչ: Պատրա՞ստ ենք վաղը մարդու աշխատածը մարդուն տրամադրելու, թե՞ ոչ: Պատրա՞ստ ենք այնպես փոխել մեր ամբողջ համակարգը՝ սոցիալական, տնտեսական, կենսաթոշակային, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր աշխատանքի տերը լինի: Այո´, մենք գնալու ենք այդ ուղղությամբ»:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությունը դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ միջուկային նյութերի արտահանման լիցենզիա ստանալու համար: Նախարար Արմեն Մովսիսյանը հարցը կներկայացնի կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 13-ի նիստում: