Բաժիններ՝

Հայկական ավիացիայի «անմրցունակության» ծրագիրը

Այս տարի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և ՀՀ կառավարության միջև՝ մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ:

Այս նշանակալի իրադարձությունից անցել է արդեն ուղիղ 3 ամիս, սակայն ոչ մի «ծպտուն» չկա, թե ինչ ծրագիր է մշակվել, և արդյոք մշակվել է, թե ոչ: Հնարավոր է, McKinsey-ն նույնպես «գլուխ չի հանել» հայկական ավիացիայի «խորխորատներում»: Հիշեցնենք՝ ընկերությունը առաջարկություններ պետք է ներկայացներ համակարգն առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ:

Այս ծրագրի մշակման արդյունքներից է կախված նաև, թե ինչ չափանիշներով և երբ է անցկացվելու հայկական երեք ավիափոխադրող ընկերությունների ընտրության մրցույթը: Այն պետք է անցկացվեր դեռ օգոստոսին, ապա հետաձգվեց մինչև սեպտեմբեր և, ըստ ամենայնի, հոկտեմբերին նույնպես չի կայանա: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ մրցույթի օրը դեռ չի հստակեցվել:

Փորձեցինք ՀՀ կառավարությունից որևէ տեղեկություն ստանալ, թե McKinsey & Company  ընկերության աջակցությամբ ՀՀ քաղացիական ավիացիայի ոլորտում մրցունակ և շարունակական օդայինփոխադրումների ապահովման  նպատակով ծրագրի մշակումը ե՞րբ կավարտվի, կա՞ն նախնական եզրահանգումներ, տեղականավիափոխադրողի մրցույթը ե՞րբ է կայանալու: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանեցին. «ՀՀ քաղաքացիական ավիացայի ոլորտի բարելավման գործընթացները քննարկման մեջ են, ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է ազատականացման վերաբերյալ հայեցակարգ, որը շարունակելու է իրականացնել: Առաջիկայում նոր զարգացումները այդ ոլորտում կլինեն հրապարակային»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս