«Իրական կոռուպցիան միայն ընկալման նվազումով է չափվում, առայժմ դրանից ավելի ճշգրիտ մեթոդաբանություն չկա, իսկ ընկալումը, դժբախտաբար, չի փոխվում»
«Մարդիկ արդեն շատ կտրուկ են տրամադրված: Արդեն որերորդ անգամ խաբում են մեզ՝ ոչ աշխատավարձ են տալիս, ոչ էլ գործարանն են աշխատեցնում: 3 ամսում երեսի զոռով 2 աշխատավարձ են տալիս, արդեն 12 ամսվա պարտք են մեզ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ վաղը վերջնական պատասխան են պահանջելու գործարանի ճակատագրի հետ կապված:
ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը կհրավիրվի արտահերթ նիստ` Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություններն արդեն հավաքված են:
«Մի բան է իրական նվազումը, մեկ այլ բան՝ հասարակության ընկալումը: Իրավաբանական անձի գրանցումը կարող ես 15 րոպեում անել, ոչ մեկին չտեսնել ու ամենամեծ ցանկության դեպքում չես կարող կաշառք տալ: Նույնը կատարվում է ԶԱԳՍ-ում՝ երեխայի ծննդյան վկայականը կարող ես ստանալ ավտոմատ կերպով: Մոտ ժամանակները դա կլինի նաև ծննդատանը»:
«Դա կանխատեսում է, իսկ մեր կանխատեսումը 4.2% է»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ՎԶԵԲ-ը ՀՀ համար կանխատեսել էր 5 % տնտեսական աճ:
«Որպեսզի ընդհանրապես սրանից հետո էլ ոչ մեկ տաքսու վարորդների թեման չշահարկի, մենք վաղը նախարարությունում 15:00-ից բաց դռներ ենք անում, և բոլոր այն վարորդները, ում մոտ կա հարց բարեփոխումների հետ կապված, ովքեր սխալ ներկայացվել են տարբեր մարդկանց կողմից, մենք հրավիրում ենք նախարարություն, և ամբողջ աշխատակազմն աշխատելու է իրենց հետ»
Ձմռան մոտենալուն զուգահեռ գազի հետ կապված բնակչության բողոքներն ավելանում են: 168.am-ին դիմած մի քանի քաղաքացիներ տեղեկացրին, որ խնդիրներ ունեն հաշվիչների հետ կապված: Մասնավորապես, մի դեպքում գազի ծախսը նախորդ ամսվա համեմատ գրեթե կրկնակի է եղել:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չի հրաժարվում իր հոբբիներից մեկից. արդեն տարիներ շարունակ նա զբաղվում է մեղվաբուծությամբ:
Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության մի քանի եղանակ կա, և դրանց ընտրությունը կախված է իրադրությունից, սուբյեկտի դիրքորոշումից (ավելի երկար, թե կարճ ճանապարհով է ուզում գնալ) և այլն:
Մոտ 1 ամիս առաջ հայկական մեղրի համար «բացվեցին» Եվրոպայի դռները: Թեև արտահանման թույլտվությունն արդեն կա, բայց փաստացի արտահանում դեռ չի իրականացվել:
Հայաստանը դեռ ցանկանում է ստանալ ԵՄ ֆինանսական աջակցությունը և այլ օգնություն, սակայն դրա համար պետք է մի շարք ոլորտներում համապատասխանի ԵՄ չափանիշներին:
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով ուղևորափոխադրումների բացասական սալդոն գրեթե կրկնակի քիչ է, քան անցած տարի նույն ժամանակահատվածում:
«ՀՀ բենզինի շուկայում լայնամասշտաբ ստուգումներ սկսվել են 2011 թ-ին, ու եթե հանմեմատենք ներկա դրության հետ, ապա սարերի տարբերություն է, թեև դեռ աշխատելու տեղ կա: 2011-ին գրեթե զանգվածաբար նույն հորից լցված բենզին էր վաճառվում տարբեր տեսակների անվան տակ: Հիմա շատ հազվադեպ է հանդիպում, որ նույն հորից լցված բենզինն այդպես վաճառվի»
Արմեն Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել ավարտել Իրանի հետ իրականացվող նախագծերը և կնքել նորերը՝ քննարկելով իրանական էլեկտրաէներգիան ՀՀ տարածքով դեպի Եվրոպա տարանցելու հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի վերահսկողության տեսչությունը ոսկյա իրերի շուկայում ամենօրյա ստուգումներ է իրականացնում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց տեսչության պետ Լևոն Խալիկյանը, խախտումներ շատ են հայտնաբերվում, իսկ ամենատարածվածը հարգորոշման խնդիրն է:
Շատ տնտեսագետներ տեսակետ են հայտնում, որ ՓՄՁ զարգացման լավագույն տարբերակը ոլորտը հարկերից ազատելն է: Թե որքանո՞վ է դա հնարավոր, 168.am-ը հետաքրքրվեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանից:
Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալը շարունակում է նվազել: Այս տարի սեպտեմբերին արտերկրներից ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային փոխանցումների ծավալն օգոստոսի համեմատ նվազել է 18 մլն 336 հազար դոլարով և կազմել 178 մլն 934 հազար դոլար:
Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության հրահանգով դադարեցվել է 11 ԱԳԼՃԿ-ների գործունեությունը՝ գազաբաշխիչ աշտարակների բացակայության պատճառով: Տեսչության պետ Լևոն Խալիկյանը 168.am-ին հայտնեց, որ առաջիկայում ևս 11 ԱԳԼՃԿ-ներ կփակվեն:
«Չենք հասկանում, թե դա ում է ձեռնտու: Իրականում ՀՀ-ից Վրաստան կարտոֆիլ արտահանելու որևէ խոչընդոտ չկա: Կարծում եմ՝ այս բամբասանքները հանրապետությունում ձեռք են տալիս միայն վերավաճառողներին, ովքեր փորձում են գյուղացուն թալանել, էժան գներով կարտոֆիլ ձեռք բերել ու գերշահույթ ստանալ:
Ենթադրում եմ, որ Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը կունենա ինչ-որ հատուկ կարգավիճակ, և հենց դա է քննարկվելու առաջիկա ժամանակաշրջանում: Այլ կերպ չի ստացվում ՀՀ անդամությունը ՄՄ-ին՝ հաշվի առնելով նաև ընդհանուր սահմանի բացակայության հարցը:
«Մենք պատրաստ ենք աշխատել 150 դրամով, եթե մնացած 50 դրամը կառավարությունը դոտացիա տա»,- հայտարարեց Հ.Եղիազարյանը՝ հավելելով, որ ուղևորների 10%-ը երթևեկում է անվճար, կառավարությունը դա էլ պետք է փոխհատուցի:
Անցած 8 ամսում փաստաթղթաշրջանառության խախտումներ թույլ տալու համար «Ալեքս Գրիգն» ընդհանուր վճարել է 37 մլն 364 հազար դրամ տուգանք:
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Սուսաննա Գաբրիելյանը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում՝ ընդդեմ տեղի հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանի կամայականությունների:
«Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռևս չի նշանակում, որ այն ամենը, ինչ կատարվել է ՀՀ-ԵՄ ձևաչափում, հակադրվում է ՄՄ գործընթացներին՝ թե´ տեխնիկական, թե´ համակարգային, և թե իրավական առումով:
Ձեռնարկատերերի կատարած կանխավճարները տարեցտարի կուտակվել են, և այժմ պետությունն է պարտք ձեռնարկատերերին: 2014 թ. հունվարի 1-ից վերացվում է շահութահարկի 1% կանխավճարի համակարգը: Պարզ չէ, թե ինչպես են «մաշեցվելու» գերավճարները: Սա նույնպես լուրջ խնդիր է:
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից և «Նաիրիտ» գործարանի հանդեպ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության ցուցաբերած հետաքրքրությունը ենթադրել տվեց, որ գործարանի վերագործարկման հարցի հետ կապված` մութ թունելի վերջում լույսի նշույլներ են հայտնվում:
Ինչպես լրագրողներին հայտնեց ծրագրի մշտական խորհրդատու Վիլյամ Ֆրանկ Հարիսը, ծրագրի տևողությունը եղել է 18 ամիս, միակ խնդիրը եղել է օրենքների իրավակիրարկման հետ, մնացած բաղադրիչները հաջող են կիրառվել: ԵՄ այս ծրագրի արժեքը 1 մլն եվրո էր:
Այն տնտեսվարողներին, ովքեր նոյեմբերի 1-ից պետք է ներդնեին նոր ՀԴՄ սարքավորումներ և դրանք ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ից ձեռք էին բերել նախկին թանկ գնով, այժմ վերադարձվում են ավել վճարված գումարները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Հայաստանի մաքսային ոլորտում կիրականացվեն մի շարք փոփոխություններ, որոնք բխում են Մաքսային միությանը ՀՀ-ի անդամությունից:
Հարավային Կովկասում արտագաղթի առումով «ամենաողբալի» իրավիճակը Հայաստանում չէ: Պարզվում է, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հարևան Վրաստանից ավելի շատ մարդ է հեռացել, քան Հայաստանից: