
Պատրա՞ստ են արդյոք գործատուները կենսաթոշակային բարեփոխումներին

2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը լուրջ փորձություն կլինի աշխատող-գործատու հարաբերություններում: Օրենքով նախատեսված է, որ հաջորդ տարվանից կենսաթոշակային ֆոնդի համար աշխատավարձերից պահվելիք 5%-ը աշխատակիցների գրպանին չպետք է հարվածի: Այսինքն, այդ գումարի չափով գործատուները պետք է ավելացնեն աշխատողների աշխատավարձը:
«Եթե օրենք գոյություն ունի, պետք է կատարենք, պատրաստ լինենք, չլինենք: Եթե պետությունն օրենք է ընդունել, դա պետք է կատարվի: Վերջ ի վերջո, սոցիալական ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե գործատոները որքանո՞վ են պատրաստ 5%-ով ավելացնելու աշխատողների աշխատավարձերը:
Ա.Ղազարյանի խոսքով՝ կենսաթոշակային կուտակային համակարգը աշխարհում գործող համակարգ է, և եթե ՀՀ-ում ճիշտ մենեջմենթով կառավարվի, ապա դրական արդյունքներ կունենանք: