Բաժիններ՝

Ինչու բանկային ոլորտները աշխատակիցները չեն բողոքում կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 2014 թ. հունվարի 1-ից աշխատավարձից 5% պահումների հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների դժգոհությունները, կարծես, չեն տարածվում այլ ոլորտներում: Թվում էր, թե այդ բողոքներին պետք է միանային նաև ՀՀ-ոմ ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆինանսական ոլորտի աշխատակիցները, սակայն այս առումով այստեղ «լռություն» է:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Բանկերի միության նախկին նախագահ, «Պրոմեթեյ բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը հայտնեց, որ բանկային համակարգի աշխատակիցների հանգստության պատճառը շատ պարզ է՝ բանկերը հաջորդ տարվանից 5%-ով ավելացնելու են աշխատակիցների աշխատավարձը:

«Համենայնդեպս, մեր բանկում պատրաստվում ենք այդ բարձրացմանը»,- ասաց նա:

Է. Սողոմոնյանի կարծիքով՝ մյուս ոլորտներում ևս տնտեսվարող սուբյեկտները պետք է բարձրացնեն աշխատողների աշխատավարձերը և նրանց չպարտադրեն արդեն ցածր աշխատավարձից ևս 5% վճարել կենսաթոշակային հիմնադրամին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս