168.am-ի հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կենտրոնի փողոցների ասֆալտի հանդեպ այս «գերհոգատարությունը» պայմանավորեց նրանով, որ մեզ մոտ ամեն ինչ ցուցադրական բնույթ է կրում
Սյունիքի մարզի ֆերմեր Ատոմ Առաքելյանը 2010թ. ձեռք էր բերել 33 երինջ, որոնցից 13-ն արդեն անկել են: Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ երինջները ստանալուց 3 օր անց սատկել է առաջինը, 2 օրից` ևս 2-ը, և այդպես շարունակ: Ֆերմերն ահազանգել է Գյուղատնտեսության նախարարություն, որտեղից հանձնաժողով են ուղարկել իրավիճակին ծանոթանալու համար և խորհուրդ են տվել անալիզներ ուղարկել Գորիսում և Երևանում գտնվող լաբորատորիաներ:
Այսօր կառավարության արտահերթ նիստում հաստատվեց 2014 թ. բյուջեի նախագիծը և որոշվեց այն ուղարկել Ազգային ժողով: Հաջորդ տարվա համար ծրագրվել է ՀՆԱ-ի 5.2% աճ, որը կկազմի 4 տրլն 723 մլրդ 700 մլն դրամ, եկամուտները առաջարկվում են 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսերը՝ 1 տրլիոն 237 մլրդ 900 մլն դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 110 մլրդ 500 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 2.3 %-ի չափով:
Այսօր Ազգային ժողովի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագծին:
2009 թվականին ՎԶԵԲ-ը ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցին հատկացրել էր 5.5 մլն դոլար՝ գնահատելով «Սթարի» «նորարարական մոտեցումներն ու հակվածությունը մենեջմենտի արդիական մեթոդների կիրառման նկատմամբ»:
Վերահսկիչ պալատը շարունակում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման շինարարական աշխատանքների վերահսկողությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՎՊ մամլո խոսնակ Աննա Վարդանյանը:
2013 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 383,951, ինչը 2012թ. օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված ցուցանիշից մեծ է 19,243-ով:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կ. Մինասյանը հերքեց կոնֆլիկտի առկայությունը և Վ.Ավանեսյանի հետ հարաբերությունների լարված լինելը. «Նախարարն ուղղակի վատառողջ է: Մարդիկ ուղղակի անհիմն ենթադրություններ են արել»:
ԵՄ-ի հետ երկարատև բանակցություններ ունեցանք, բայց, ի վերջո, հավանաբար, այն երաշխիքները չեղան, որ ապագան կապեինք այդ ուղղության հետ: Մնացածը ժամանակը ցույց կտա: Ռուսական ասացվածք կա` от добра добра не ищут: Հիմա մերն է` ՌԴ-ի հետ ունենք որոշակի ձևավորված հարաբերություններ, նաև մեր ժողովուրդն այսօր ավելի շատ ռուսամետ է, 2 մլն հայեր այնտեղ են բնակվում:
ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
«Տարվա վերջին արդեն պարզ կլինի, թե սահմանադրական բարեփոխումները ինչ ուղղությամբ կզարգանան: Առաջարկները կներկայացվեն նախագահին, ով կորոշի անելիքը»,- ասաց Թովմասյանը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին հարցրին, թե ի՞նչ եղավ նոր տեխնոլոգիայով արտադրությունը:
«Այդպես չէ, որ մենք ԵՄ-ի հետ ազատ տնտեսական գոտու մեջ մտանք, ու մեր արտադրանքին եվրոպական շուկան սպասում է, որ հենց մտնենք, մեզնից գնեն»
ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կներկայացնի նախագիծ՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելու համար:
Հայաստանի գործարարների մի խումբ՝ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Ռոսւաստանի արդյունաբերողների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-27-ին անցկացվելիք «Մաքսային միության արդյունաբերության քաղաքականության սկզբունքների համաձայնեցում» թեմայով կլոր սեղանին:
Հիմնավոր կասկածներ ունեմ, որ այստեղ ներդրողների մեջ Հայաստանի հայեր կան: Սա վարչապետի օֆշորի պատմության շարունակությունն է
168.am-ի հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը բացասական գնահատեց գյուղնախարարի հրամանին, որով ՀՀ արտադրողների համար օրինական կերպով մեծ մրցակցություն է ստեղծվում:
Տվյալների միջև տարբերությունը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ աղյուսակում ներառված չէ դեպոզիտային հաշվի մնացորդը (ինչի վերաբերյալ հարցադրում չի արվել): Տրամադրված վարկերի վերադարձից ստացված գումարները մուտքագրվում են կայունացման դեպոզիտային հաշիվ, և այդ հաշվի վրա առկա միջոցներից տրամադրվում են նոր վարկեր:
Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքից երևում է, որ վարկի կեսից քիչը՝ ընդամենը շուրջ 235 մլն դոլարն (86,682.8 մլն դրամ) է հատկացվել զուտ վարկավորմանը։
2012 թվականի գործառնությունների հաշվին ՀՀ առևտրային բանկերի զուտ ներդրումային դիրքը վատթարացել է 380.1 մլն դոլարով: Ընդ որում, արտաքին ակտիվները գրեթե չեն փոխվել և ավելացել են ընդամենը 2.2 մլն դոլարով, իսկ պարտավորություններն ավելացել են 382.3 մլն դոլարով:
Հայաստանի արտաքին պարտքը 2012 թվականի վերջի դրությամբ կազմել է 7630.4 մլն ԱՄՆ դոլար, որից 3 մլրդ 889.5 մլն ԱՄՆ դոլարը Կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է, 1 մլրդ 929.0 մլն դոլարը` առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների պարտքը (ներառյալ՝ միջֆիրմային վարկերը), 1811.8 մլն դոլարը` ոչ բանկ մասնավոր հատվածի պարտքը (ներառյալ՝ միջֆիրմային վարկերը):
Ըստ Կենտրոնական բանկի՝ պարտավորությունների կտրուկ նվազումը պայմանավորված է մասնավոր ընկերությունների կողմից արտերկրից ներգրավված վարկերի մարումներով:
«Եթե մեկանգամյա գործարք ես անում, դրա համար պետք չի մանսագիտանալ, փաստաթղթեր ուսումնասիրել, բրոքերները դրանով օգտակար են: Իսկ ով պարբերաբար ներմուծում է իրականացնում, նրանք ունեն իրենց մասնագետները, լոգիստիկ բաժինները, որ այդ գործերով զբաղվում են և չեն դիմում բրոքերներին»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Հայաստանի անկախացումից հետո մեր երկրի տնտեսությունը տարբեր փորձությունների է ենթարկվել՝ պատերազմ, շրջափակում, երկնիշ վագրային աճ, համաշխարհային ճգնաժամ, անկումգ Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչով կարող ենք հպարտանալ և ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել:
22-23 տարի առաջ Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորը ազատություն ստանալն էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ՀՀ անկախության անցած ժամանակաշրջանը: 168.am-ի հետ զրույցում Բոստանջյանը ողջունեց և շնորհավորեց ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ:
168.am-ի հետ զրույցում Բագրատյանը նշել է, որ 22-ամյա Հայաստանի Հանրապետությունը չունի բալանս տնտեսության մեջ, որ մեր պետությունը կարողանա տնտեսությունը կառավարել հանրապետության տարածքն ամբողջությամբ:
Այս տարվա առաջին ամսիներին Ազգային վիճակագրական ծառայության արձանագրած տնտեսության ակտիվության տեմպի անկումը չի դադարում: 2013 թ. հունվար-օգոստոս ամսիներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.8% այն դեպքում, երբ հունվար-հուլիսին ՏԱՑ-ի աճը 4.0% էր, հունվար-հունիսին՝ 4.4%, հունվար-մայիսին՝ 5.3% և այլն:
Այս տարի հունվար-օգոստոսին օդային ճամապարհով Հայաստանից մեկնել է 578,506 մարդ, ժամանել՝ 536,220 մարդ: Մեկնող-ժամանողների բացասական սալդոն կազմել է 42,286 մարդ:
Այսօր առավոտյան «Նաիրիտի» աշխատակիցների երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր կանխվել է. արհկոմի ղեկավար Հրաչ Թադևոսյանը գործարանի մի քանի աշխատակիցների հետ ընդունելության է գնացել էներգետիկայի և բնական պաշրների նախարար Արմեն Մովսիսյանի մոտ: Ինչպես 168.am-ին հայտնեց Հ. Թադևոսյանը, Մովսիսյանը վստահեցրել է, թե երեքշաբթի օրը 1 ամսվա աշխատավարձ կվճարեն, իսկ մինչև տարեվերջ էլ կլուծվի «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը: