Բնապահպանները պահանջեցին ՀՀ կառավարության հրաժարականը և երթով շարժվեցին դեպի Թեղուտի նախագիծը ֆինանսավորող ВТБ բանկի հայաստանյան մասնաճյուղ, «Վալեքս Գրուպ» ընկերության գրասենյակ, ապա ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
«Բոլորդ նրան շատ լավ ճանաչում եք, գիտեք նրա և մարդկային հատկությունները և կարողությունները»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին։
Հարցին՝ թե ի՞նչ կփոխվի Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում տարբեր ուղիներ ընտրելուց հետո, Ռ.Սաքվարելիձեն պատասխանեց, որ չի կարծում, թե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կախված են քաղաքական կուրսի ընտրությունից
ՀՀ կառավարության թողարկած 6%-անոց եվրոպարտատոմսերը չեն կարող ազդեցություն ունենալ ՀՀ-ում բանկային տոկոսադրույքների վրա: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:
Ինչպես 168.am-ին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը, բնակչության շատ քիչ տոկոս է, որոնց հետ սակագնի վերանայումից հետո փոխադարձ ակտերը դեռ չեն կնքվել, քանի որ նրանք տեսուչների այցելության ժամանակ տանը չեն եղել:
ԱՄՆ դեմոկրատները և հանրապետականները կգան համաձայնության և ԱՄՆ պես երկիրն առանց բյուջե չի մնա: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
168.am-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:
«Դրանք սուտ թվեր են, իրենք պարապ նստած են, անելիք չունեն, թվեր են նկարում: Ոլորտում աճ չկա, հակառակը՝ այս տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն է փակվել…
Պարզվել է, որ բիոմթերք արտադրող ընկերություններն այնքան էլ բարեխիղճ գործունեություն չեն ծավալում: Ինչպես տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, պարենային շուկայում հանձնաժողովը հայտնաբերել է տասնյակ խախտումներ՝ «Բիո», «էկո» անվանումներով մակնշումները իրականությանը չեն համապատասխանել:
ՀՀ վճռաբեկ դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության հայցը, որով բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճիռը:
Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Ոչ ֆորմալ հատվածն ինքնազբաղվածներն են, և մի հսկայական հատվածն էլ վարձու աշխատողներ են, որոնք գրանցված չեն, շեֆը փող է տալիս, աշխատում են, մինչև շեֆին զայրացնեն, ասի՝ գնա, ազատված ես: Այս մարդիկ պաշտպանված չեն, նրանք չունեն սոցիալական պաշտպանություն:
«Տոնուսի» սնանկացման պատճառը վարկային միջոցները ոչ ճիշտ ծախսելն էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Մենք մտնում ենք մի նոր ռեժիմի մեջ, որտեղ կարող են լինել հակասություններ մեզանում ներկայումս գործող մաքսային սակագների և ՄՄ ներսում գործող սակագների միջև: Այս տեսանկյունից մենք մեծ աշխատանք պետք է անենք: Եթե կառավարությանը հաջողվի, իսկ ես կասկածում եմ, որ այս կառավարությանը կհաջողվի, բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի սակագների, որոնք ի վնաս չեն լինի մեզ, և որոշակի այլ մոտեցումներ ՀՀ-ի նկատմամբ կկիրառվեն, քան ներկայումս գործող, ապա կկարողանանք չեզոքացնել ռիսկերը:
Ես չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանի նման հայտարարությունը հակահայրենասիրական է, կամ, եթե Զարուհի Փոստանջյանը նման բան չասեր, ուրիշները չէին իմանալու: Դա չի խնդիրը: Խնդիրն այն է, որ նման վարքագիծն անընդունելի է այդ տեսակ ինստիտուտներում, նման տեսակ հայտարարությունները լավ տպավորություն չեն թողնում, և ընդհանրապես ընդդիմության լրջության վերաբերյալ կասկածներ են հարուցում:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը քաղաքական էր, որը ես 2 ձեռքով պաշտպանում եմ, և սա շատ պարզ է, նույնիսկ երկար ու շատ խոսելը շահեկան չէ մեզ համար: Ամեն հայ խորությամբ պատկերացնում է, որ մեր ազգային անվտանգությունը, 22 տարիների ընթացքում ձևավորված համակարգն այսօր խարխլել չի կարելի: Դա շատ վտանգավոր է, և հետևանքները կարող են լինել ուղղակի սարսափելի: Մենք այլընտրանք չունեինք:
Ակցիայի ժամանակ Առաքել Մովսիսյանը, ինչ-որ թղթեր ձեռքին փորձում էր մտնել նախագահական նստավայրի ընդունարան: Տուժած բնակիչները կանգնեցրին նրան և ներկայացրին իրենց բողոքը:
168.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ պարզելու, թե ՀՀ քաղաքացիները որքանո՞վ են տեղյակ և արդյո՞ք համաձայն են անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Արդյունքները «տխրեցնող» են
«Ստյոպային Մնացականյան հարցրեք: Աղքատության չափանիշները կորոշենք՝ կասենք»,- հակիրճ պատասխանց Վ.Այվազյանը:
2014 թ. բյուջեի նախագծով սահմանված հունվարի 1-ից կենսաթոշակների 15% և հուլիսի 1-ից աշխատավարձերի 40% ավելացման հիմքում դրված է ոչ թե հարկային բեռի ավելացումը, այլ տնտեսական զարգացման հնարավորությունը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները՝ KfW, ՎԶԵԲ, Գերմանական հիմնադրամը և այլն, Հայաստանում ՓՀԷԿ-ների վարկավորման ժամանակ հետամուտ են միայն բիզնես շահին, և երկրի զարգացման մասին իրենց պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
Ըստ Վարդան Այվազյանի՝ բոլորը գոռում են ստվեր, բայց ստվերի տեղը ցույց չեն տալիս…
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Հայաստանում աշխատանքային ռեսուրսները 2013 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ մեկ տարվա ընթացքում պակասել են 13.8 հազար մարդով, թեև առաջին եռամսյակում այդ ցուցանշըզգալի բարձր էր՝ 170.8 հազար մարդ:
Մինչ շատերը «դավադրաբար» մտածում էին, որ գործազուրկների թվի կրճատումը և գործազրկության նվազումը պայմանավորված է հիմնականում աշխատունակ հատվածի արտագաղթով, պարզվում է՝ գործազուրկներին «կլանել է» մեր աճող տնտեսությունը։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ամենացածր աշխատավարձ ՀՀ-ում ստանում են մշակույթի, զվարճությունների և հնգստի ոլորտների աշխատակիցները՝ 65,808 դրամ:
168.am-ի աղբյուրների համաձայն՝ Երևանի փողոցներից «քերված» ասֆալտը կրկին օգտագործվում է ասֆալտապատման նպատակով՝ մարզերում: Այս կերպ տնտեսվում է բավականին կլորիկ գումար, սակայն տուժում է ճանապրհների որակը:
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հիմքում դրված կենսաթոշակների 15 % և պետական հատվածի աշխատավարձի մոտ 40 % ավելացումը մաթեմատիկական իմաստով դրական է, իսկ տնտեսական իմաստով դա խնդիր չի լուծում, որովհետև ամեն ինչ շատ ցածր է, առավել ևս կենսաթոշակները:
Գների նվազում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է միայն շաքարավազի դեպքում՝ 14.8%-ով:
2013 թվականի բյուջեում 2012թ. բյուջեի համեմատ եկամուտների աճը մոտ 120 մլրդ դրամ էր, իսկ 2014-ին այս տարվա համեմատ ընդամենը 90 մլրդ դրամի ավելացում է նախանշվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, դրա մեջ ակնկալիքն այն է, որ հարկային բեռը չի ավելանում: