«Անօրինական փող ասվածը լավ չեմ հասկանում՝ նարկոբիզնե՞ս կա, զենքի՞ առևտուր է… Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ է և ամենապարտաճանաչ անդամներից մեկն է, և մեր Կենտրոնական բանկը և ընդհանրապես բանկային համակարգը նման բաներին չափազանց խիստ են վերաբերվում:
Ես կդժվարանամ ասել, թե տեխնոլոգիական ինչպիսի նոր գծեր է «Ռոսնեֆտը» բերելու, որպեսզի կարողանա արդիականացնել այն գործարանը, որը 50 և ավելի տարվա պատմություն ունի և այս հարցի պատասխանը միայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք կաուչուկի արտադրության համար կօգտագործվեն այն հզորությունները, որ կան, թե ավելի ժամանակակից, բարձր որակով կաուչուկ արտադրող հզորություններ կներգրավվեն ու կտեղադրվեն:
2002-2011թթ. ընթացքում անօրինական փողերի արտահոսքի ծավալով Հայաստանը 144 երկրների ցանկում «պատվավոր» 71-րդ տեղում է՝ 6 մլրդ 229 մլն դոլար գումարով:
Հայաստանի հետ միաժամանակ Մաքսային միության տարածք է դառնում նաև Լեռնային Ղարաբաղը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Որպես տարա բացասական իրադարձություն՝ Մինասյանը նշեց այն, որ կառավարությունը չկարողացավ իրականացնել բյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցնիշները, գնաճի ցուցանիշը բարձր է, և չի հաջողվում դուրս գալ շինարարության բնագավառում անկման իրավիճակից:
Առանց էներգակիրների ՌԴ-ի տնտեսությունը համադրելի է, թերևս, Թուրքիայի տնտեսության հետ: ՌԴ-ն իր ժողովրդին չի կարող շատ բան տալ, ՀՀ-ին ի՞նչ է տալու: Իրականում այն քամում է Հայաստանը, տանում է այն ամենը, ինչի կարիք ունի, և ՀՀ իշխանությունները միմիայն նպաստում են դրան:
«Ներկայացվեց անհասկանալի պարտքի՝ 300 մլն դոլարի գոյացման հարցը: Վերցրեք «ՀայՌուսգազարդի» նախորդ հաշվետվությունները նայեք՝ 2010 թ., 2011 թ., 2012 թ., չեք գտնի այնտեղ այսպիսի պարտք:
Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի ՀՀ պետական բյուջեից, այսինքն` ՀՀ քաղաքացիների գրպանից:
Ինչպես այսօր Մեդիա կենտրոնոմ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այս քվեարկության արդյունքներն արժանահավատ չեն, և փաստաթուղթն իրավաչափ չէ:
Մաքսային միությանն անդամակցելու խնդիրը դեռ շատ ջուր կտանի, այդպես հեշտ ու պարզ չի: Միությունն ինքը խնդիր ունի, ամենամեծ խնդիրն, այնուհանդերձ, ՀՀ-ՄՄ հարաբերություններն են՝ Մաքսային միությունն այդքան էլ Հայաստանի կարիքը չունի:
Գործարանի արհկոմի ղեկավար Հրաչ Թադևոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հանդիպել են Մովսիսյանի հետ, բայց նշեց, թե աշխատավարձ վճարելու օրը հստակ չի նշվել: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ամանորից առաջ առանց աշխատավարձի թողնեն աշխատակիցներին, Թադևոսյանը պատասխանեց. «Երևի չեն թողնի»:
Այն պնդումը, որ ամբողջ աշխարհում Ամանորին գները նազում են, սխալ է: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ոչ մի երկրում սննդամթերքի գծով գների նվազեցում տեղի չի ունենում, և խոսքը վերաբերում է միայն հագուստին, տեխնիկային, ամանորյա իրերին և այլն:
«Մարդկանց մեջ էլ կան, որ չեն հղիանում, մարդիկ էլ են մահանում. այդ խնդիրը կենդանական աշխարհում կա»,- այսօր գյուղատնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ խոսելով արտերկրից ներկրված և անկած տոհմային երինջների մասին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2013 թ-ին բացահայտել է գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնության, անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր, կայացվել է 415 որոշում, որից 150-ն է վերաբերում է պատասխանատվության միջոց կիրառելուն:
«Դեռևս շատ խնդիրներ ունենք՝ սերմնաբուծության ծրագիր, պետական ծրագրերի շարունակականության ապահովում, բերքատվության բարձրացման, մթերումների ծավալների ավելացման, մթերող ընկերությունների հետ պայմանագրերի կնքման հարցեր և այլն»,- ասաց Ս.Կարապետյանը:
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար:
Ընդամենը` 2-3 տասնյակ գլխավոր բժիշկներ, հատուկ մասնագետներ են գոհ, բայց ինձ ավելի լավ է, որ մեր բնակչությունը գոհ լինի, մեր բժիշկները գոհ լինեն, ես գոհ լինեմ, ու, որ այդ 20-30 բժիշկները դժգոհ լինեն:
«Ռուսներին մենք այս պահին ոչինչ չունենք տալու: Սեփականաշնորհելու շատ բան ունենք, բայց նախարարությունների շենքերի հետ կապված նոր զարգացումներ չեն սպասվում: Ես չեմ ասում, որ 2014 թվականին ոչինչ չի սեփականշորհվելու:
Պետական բնակֆոնդում հաշվառվել է 323 միավոր անշարժ գույք, որից 50-ը՝ հանրակացարան, 49 ուսուցչի տուն, 13 բնակարան, 16 ծառայողական բնակարան, 30 բնակելի տուն, 153 բազմաբնակարան շենքերում բնակարաններ, 2 հյուրանոց, 6 ննջարանային մասնաշենք, 4 այլ նշանակության օբյեկտ: Ամբողջը՝ 399հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով:
2013-ը պետական գույքի կառավարման ոլորտում եղել է արդյունավետ աշխատանքի տարի: Նման գնահատական այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ կարելի է ինքնասպանության հետ համեմատել: Եթե բիզնեսը մաքուր է, կողմնակի ֆինանսական ռեսուրս չունի, գործող տոկոսադրույքներով վարկ վերցնելը բիզնեսի համար ինքնասպանություն է»,- ասաց Ն.Մայիլյանը:
Այս տարվա երրորդ եռասյակի արդյունքներով Հայաստանում և Վրաստանում ՀՆԱ-ն աճել է նույն չափով՝ 1.3%-ով: Հայ պաշտոնյաները, թերևս, վրացիների հետ համեմատվել «սիրողներին» դա հպարտությամբ մատնացույց կանեն:
Բագրատ Ասատրյանի բնորոշմամբ՝ գազի պատմությունը քրեական հանցագործությունների շղթա է, որևէ նորմալ երկրում դա դատախազության խնդիր պետք է լիներ, քանի որ ՀՀ-ում որևէ քաղաքացի չի կարող գազի պարտք ունենալ, գազն անմիջապես անջատում են, իսկ ամբողջ հասարակությունը գազալցակայան է կառուցում, ամենաշահութաբեր ոլորտն է, բայց ինչո՞ւ պետք է քաղաքացները վճարեն նրանց համար:
Հարցին՝ որքանո՞վ է արդարացված 7% տնտեսական աճ չապահովելը, Ս.Ավագյանը պատասխանեց. «Ճիշտ չէ, երբ նախագահը հրապարակավ նման առաջադրանքներ է հնչեցնում: Ե՛վ նա, և՛ կառավարությունը պետք է առաջնորդվեն բյուջեի մասին օրենքով, իսկ այնտեղ կանխատեսումը 6.2% է»:
Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսեց ամփոփել անցնող տարին և հայտարարեց, որ չհաշված լոլիկի ցեցը և տեղացած կարկուտը, մնացած մշակաբույսերի «բերքը լավ» էր ու «բոլոր ուղղություններով արտադրության աճ է եղել»:
Հասարակական կյանքում հիասթափությունն ավելի է մեծացել, իշխանության նկատմամբ վստահությունը 0-ից իջել է բացասական: Վերջին պատմությունները` պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդնելու մոլուցքը, հասարակության մեջ ապագայի նկատմամբ խիստ ապատիա է առաջացրել, և դա է պատճառը, որ մարդիկ թողնում-գնում են, ու սա է ամենաանհանգստացնողը, որ մնալու համար դրական ոչ մի նշույլ չեն տեսնում:
Հաջորդ տարվանից սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու 36 միավորի շեմը կիջեցվի 30 միավորի: Արդյունքում՝ պետպատվերով բուժման ենթակաների թիվը կավելանա 30 հազարով:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտես, անկախ փորձագետ Գագիկ Մանուչարյանը, Գյուղատնտեսության նախարարությունը բերքատվության հետ բացարձակ կապ չունի, և բարձր բերքը կապված է բնակլիմայական պայմանների հետ:
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները: Ուրախանալու առիթ չկա: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.1%-ով, սակայն աճի նվազման միտումները պահպանվում են՝ հունվար-հոկտեմբերի կտրվածքով ՏԱՑ-ը 3.4% էր:
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) կաջակցեն «Յունիբանկ» ՓԲԸ-ին` ընդլայնելու Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորման հնարավորությունը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր: Այս նպատակով այսօր կողմերի միջև ստորագրվեց 3 պայմանագիր: