Անշարժ գույքի վաճառքի ծավալներն այս տարվա համեմատ ներկայումս ավելացել են մոտ 30-40%-ով, սակայն դեռ չի հասել 2012 թ. հոկտեմբեր-նոյեմբերի ցուցանիշին: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց Կենտրոն անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը:
ՀՀ նախագահի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարական է տրվել ոլորտի վերաբերյալ, որն արտադրողներն անվանում են «սև թուղթ»
2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային համակարգը «շրջանցում» է զինվորականներին և նրաց հավասարեցված անձանց, այսինքն՝ մյուս ուժային կառույցների ներկայացուցիչներին:
ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ամեն ամիս վճարում են ավտոկայանման համար նախատեսված ամսական 2 հազար դրամը, որն, ըստ օրենքի, տնօրինում են Երևանի քաղաքապետարանը՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ համատեղ:
Մեր օդաչուները չեն թռչում, աշխատավարձ չեն ստանում, ընտանիքները թողնում, գնում են 4-րդ երկրներ և տարբեր արկածախնդրությունների մեջ են ընկնում:
ՀՀ քաղաքացի Արմեն Դիլանյանը դատական ատյաններից պահանջում է սնանկ ճանաչել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությանը: Այս ամսվա սկզբին Ա.Դիլանյանը հայց է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Գ
Ըստ ԱՎԾ տվյալների՝ թերսնվողների ամեմամեծ բանակը Արմավիրում է՝ մարզի բնակչության 64%-ը, ապա Գեղարքունիքում՝ 57.8%, Արարատում՝ 56.9%, Երևանում՝ 56.1%, Տավուշում՝ 51.6%, Սյունիքում՝ 50.0%, Շիրակում՝ 49.1%, Կոտայքում՝ 46.9%, Լոռիում՝ 46.3%, Վայոց ձորում՝ 44.2%, Արագածոտնում՝ 33.1%:
«ՀՀ Ազգային ժողովը, հաշվի առնելով «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ հանրային լուրջ հնչեղություն ունեցող բազմաթիվ հրապարակումները, անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու փաստը…
Դատական համակարգն, իհարկե, շատ կարևոր է: Մասնավորապես, ներդրողները, երբ որոշում են` տվյալ երկրում ներդրում անե՞լ, թե՞ ոչ, նրանք դիտարկում են մի քանի հանգամանք. առաջինը գործարարությամբ զբաղվելու և ընկերություն ստեղծելու դյուրինությունն է, այսինքն, վարչարարությունը` գրանցվելու և այլնի հետ կապված, երկրորդը` ներդրողը դիտարկում է հարկային և մաքսային ռեժիմները, երրորդը` դատական համակարգի կանխատեսելիությունը:
Շուրջ երկամյա դադարից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը բանակցային գործընթացը սառեցված վիճակից դուրս բերելու փորձ էր: Թե որքանով դա կհաջողվի, իհարկե, ցույց կտա ապագան: Մինչ այդ կողմերը, կարծես, պայմանավորվել են լռություն պահպանել: Բացի պաշտոնական հաղորդագրություններից և ընդհանուր գնահատականից, հանդիպման արդյունքների մասին որևէ բովանդակային հայտարարություն չի եղել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ միջնորդների կողմից: ԵԱՀԿ […]
Հայաստանի էլեկտրական ցանցերում աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սպասվում: Այսօր աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնելու ՀԷՑ-ի տարածքում:
Ի սկզբանե հասկանալի էր, որ առավելագույնը, ինչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից, կարծիքների փոխանակումն է: Ավելի լուրջ որոշումներ, եթե դրանք երբևէ ձեռք բերվեն, թողնվել են հաջորդ հանդիպումների շրջանակներում քննարկելու համար: Թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը, այդ հարցը դեռ բաց է:
Յուրաքանչյուր բիզնեսմեն, իհարկե, պատկերացնում է, որ օրերից մի օր ստիպված կլինի իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով: Այդ պատճառով ներդրողի համար շատ կարևոր է իմանալ, թե որքանով է արդյունավետ գործում դատական համակարգը
Երբ շինարարները կամուրջ են կառուցում, առաջին փորձարկման ժամանակ կանգնում են այդ կամրջի տակ` իրենց իսկ օրինակով ցույց տալով դրա ապահովությունը:
«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե որ գործընկերների հետ պետք է ունենա գործընկերային հարաբերություններ: Համաշխարհային բանկը շարունակելու է աշխատել բարեփոխումների ուղղությամբ, աջակցելու է ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու մրցակցային, բաց շուկաներ:
Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին՝ որպես ապացույց ներկայացնելով մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, որը 2008 թ. 3400 դոլար էր, իսկ 2012-ին՝ 3700 դոլար:
«Վերջին հաշվով, եթե հայտնվում եք ՄՄ-ում, չի կարելի «քցել» ռուսներին: Այնտեղ կարգ ու կանոն կա: Հույս ունեն, թե ապրիլին Ռուսաստանում հեղափոխություն կլինի ու ՄՄ-ի մասին ռուսները կմոռանա՞ն: Չի կարելի այդպես աշխատել: Եթե չես կարող «քցել», ինչի՞ ես ընդհանրապես փորձում»,- ասաց Հ.Բագրատյանը:
Հ.Քերալին նշեց, որ ռազմավարությունը հաջորդ 4 տարիների համար առաջարկում է 873 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն, որից 84.5 մլն դոլարը հատկացնում է Միջազգային զարգացման ընկերակցությունը, 599 մլն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, մոտ 190 մլն՝ Միջազգային ֆնանսական կորպորացիան:
2014-ին կատարյալ ձախողում է սպասվում, որևէ ձևով կառավարությունը չի կարողացել ցուցադրել, թե ինչ ձևով է գեներացնելու 5% տնտեսական աճը:
Մոտ 1 շաբաթից արդեն ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին և ժամկետ ունեն մինչև 2014 թ. փետրվարի 20-ը: Եթե մինչ այդ չկողմնորոշվեն, նրանց փոխարեն ընտրություն կկատարի համակարգչային ծրագիրը, և քաղաքացիները կստանան անհատական ծանուցումներ ծրարով, թե որ կառավարչի ինչ պորտֆել է ընտրվել:
«Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը: Դա Ձեր էքստրապոլացիան է»,- հայտարարեց Գաբրիելյանը:
«Կարող եմ միայն ենթադրութուն անել, որ սահմանադրականության մասին ծեծված հարցին անդրադառնալու որևէ ցանկութուն չի եղել»,- ասաց Վ.Գաբրիելյանը և խորհուրդ տվեց դիմել խմբակցության անդամներին:
«Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրից» տուժած հայ ֆերմերները նամակով դիմել են ՀՀ նախագահին և Գյուղատնտեսության նախարարին՝ ծրագրի շրջանակներում Եվրոպայից ներկրվող երինջների դիմաց վճարների ժամկետները երկարաձգելու համար:
Պատասխանատվության միջոցներ մեր կողմից էլ կսահմանվեն, ընդհանուր հանձնաժողովի կողմից էլ: Բայց ՄՄ մրցակցության տիպային օրենսդրությունը, որ այսօր առաջարկվում է, և որի հետ համեմատություններ են իրականացվում, տուգանքների, ուղղությունների մասով հիմնականում համահունչ է մեր օրենսդրությանը:
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բավականին մեծ անակնկալի բերեց եվրոպական կառույցներին, բայց եվրոպացիներից շատերն ըմբռնումով են մոտենում ՀՀ որոշմանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:
Այսօր Երևանում մեկնարկել է հայ-բելգիական գործարար համաժողով, որը կազմակերպել են Հայկական զարգացման գործակալությունը (ՀԶԳ) և Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը:
Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջ է Մաքսային միության անդամ «գործընկերներից»: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին 2012թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ-ի արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 6.2%-ով, իսկ Ռուսաստանի արդյունաբերության աճն ընդամենը 0.0% է, Ղազախստանինը՝ 2.0%, Բելառուսում ընդհանրապես անկում է՝ -4.8%:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Երեքնուկ», «Սեար գրուպ» և «Ամարաս Յուս» ընկերություններին հակամրցակցային համաձայնության համար տուգանեց 45 մլն դրամով՝ յուրաքանչյուրը 15-ական մլն դրամով:
Այսօր «Նաիրիտի» աշխատակիցները պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի առջև` պահանջելով իրենց մեկ տարվա աշխատավարձը։
1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում: Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, և աղբը գետակն է թափվում: