ՊԵԿ-ը ստվերի գնահատմամբ չի զբաղվում
2014 թ. բյուջեով հարկային եկամուտների 90 մլրդ դրամով ավելացումը կապահովվի տնտեսության աճով: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ամանակ արեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«ՓՄՁ-ներից այդքան ուղղակի հնարավոր չէ ապահովել: Կարծում ենք, որ տնտեսության զարգացումները թույլ կտան ապահովել հավաքագրումը: Ամեն դեպքում, առանց խոշոր ձեռնարկատերերի պետբյուջեի 90 մլրդ աճ հնարավոր չէ ակնկալել»,- ասաց նա:
168.am-ի հարցին՝ ՊԵԿ-ը գնահատական ունի՞, թե որքան է տնտեսության ստվերը, Միրումյանը պատասխանեց, թե ՊԵԿ-ը ստվերի գնահատականներով չի զբաղվում, ՊԵԿ-ը զբաղվում է վճարվող եկամուտների նկատմամբ հսկողություն ապահովելով:
Սակայն, հիշեցնենք, որ մոտ 3 տարի առաջ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե Համաշխարհային բանկի փորձագետների աջակցությամբ ՊԵԿ-ը աշխատանքներ է տանում ստվերային տնտեսության ծավալները որոշելու համար:



