«ԵՄ-ն չգիտի՝ ինչպես հանգցնի հետսովետական «հրդեհները»»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական գործողություններին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի տարածած հայտարարությանը, Լավրով-Չավուշօղլու բանակցություններին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի դերին։
«Իսրայելում ՀՀ դեսպանին ետ կանչելու ՀՀ ԱԳՆ որոշումը հասկանում եմ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմին, Իսրայելի դիրքորոշմանն ու Իսրայելից ՀՀ դեսպանին խորհրդակցությունների նպատակով ետ կանչելու ՀՀ ԱԳՆ որոշմանը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ այս […]
Ֆելգենգաուերն ասաց, որ վերջին միտումները հակամարտության գոտու և դրա կարգավորման շուրջ չափազանց ակնհայտ են, Թուրքիան ցանկանում է դրանց մասնակցել բոլոր ոլորտներում, իրացնելով այս տարածաշրջանում իր հավակնությունները։ Ռուսաստանի կողմից բանակցելը Թուրքիայի հետ այս հարցով, ըստ նրա, կնշանակի՝ Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ճանաչում, ինչը Ռուսաստանը միանշանակ չի ցանկանում անել, այդ պատճառով մերժում է Թուրքիայի հետ բանակցելու առաջարկները և փորձում աշխատանքներ տանել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։
«Մեկ խոսում ենք՝ «Միացում», մեկ խոսում ենք անկախության ճանաչման մասին և ասում ենք, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ։ Եթե Ղարաբաղը կարողանա իր դիրքերը պահպանել, կստանա անկախություն, հետաքրքրվա՞ծ է արդյոք Երևանը դրանում։ Պետք է կողմնորոշվել հստակորեն։ Եթե Ղարաբաղը դառնա երկրորդ հայկական պետություն, ապա այն կդառնա ողջ հայության էպիկենտրոնը, այսինքն՝ Ստեփանակերտը կդառնա հայության կենտրոնը, և ոչ՝ Երևանը»,- ասաց Տարասովը։
Վրաստանի դիրքորոշումն արտահայտվեց Վրաստանի նախագահի հայտարարությամբ Ղարաբաղում ռազմագործողությունների և պատերազմի հենց առաջին օրը, եղել է ԱԳՆ-ի, Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որոնք բոլորը հանգում են նրան, որ սա Վրաստանի համար ծայրահեղ մտահոգիչ և անհանգստացնող իրավիճակ է, քանի որ այն ունի ռիսկեր տարածաշրջանի, ինչպես նաև՝ Վրաստանի համար։
Մոսկվայի համար կարևորն այն է, որ խախտվում է իր ավանդական դերային գործառույթը, նա միշտ խաղացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության և հակասությունների վրա և ուներ, եթե ոչ մենաշնորհային, ապա լայն ազդեցություն երկու երկրների էլիտաների նկատմամբ, ուներ առանձնահատուկ կոնտակտներ, և այլն։ Ադրբեջանական կողմից այդ հավասարակշռությունը խախտվել է, թեև չեմ կարծում նաև, որ այստեղ մրցակցություն է լինելու Մոսկվայի և Անկարայի միջև, բայց կա նոր ձևաչափի փնտրտուք՝ Ղարաբաղում և շուրջը տիրող իրավիճակի հանդարտեցման համար։
Հայաստանը պետք է կարողանա իր ռազմական խնդիրը կատարել, ետ մղել թշնամուն, կապ պահպանել Ռուսաստանի հետ, ինչպես նաև հանդես չգալ Ռուսաստանի դեմ ոչ թե այնպես, ինչպես վերջերս մի հիմար վերցրել էր պաստառը, կանգնել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ՝ պահանջելով հեռացնել ՀՀ-ից ռուսական բազան։ Ես կասեմ, որ բազան Հայաստանից ցանկանում են հեռացնել Թուրքիան և Ադրբեջանը, նաև ԱՄՆ-ը, որպեսզի այդտեղ Ռուսաստանն ընդհանրապես ներկա չլինի։ Այդ միջադեպին պետք էր արձագանքել, իսկ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին։
«Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմական գործողությունների ուղղությամբ զուսպ չէ, այն ավանդական է, այս փուլում ավելին ակնկալելն անիմաստ է։ Ինչպես կարելի է նկատել, ողջ աշխարհի դիրքորոշումն է նմանատիպ, միայն Ռուսաստանը չէ»,- նման կարծիք հայտնեց 168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում տիրող ռազմական իրավիճակին, ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնմանը, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառմանը, ինչպես նաև Վարդենիսի թիրախավորմանն Ադրբեջանի կողմից։
Թուրքիան հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը պատերազմի, բայց նա չի պատրաստվում պատերազմել Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ․ Եվսեև «Չի բացառվում, որ Թուրքիան փորձի երկրորդ ճակատ բացել Հայաստանի դեմ Նախիջևանից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, անդրադառնալով կիրակի օրը Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական գործողություններին։
«ՀՀ նոր իշխանությունների դրույքը, այսպես կոչված, ժողովրդավարության վրա, որպես արտաքին քաղաքական և անվտանգային խաղաքարտ, այս պատերազմով ապացուցվեց, որ իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին արևմտյան կառույցների արձագանքի համարժեքությանն ու ՆԱՏՕ-ի հնարավոր դերակատարությանը։
«Մոսկվայի արձագանքի բովանդակությունը նույնն է, ինչ նախկինում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակին և ՌԴ դիրքորոշմանը։
ՆԱՏՕ-ից ո՞վ է պատերազմելու Ղարաբաղում և Հայաստանում, նրանք իրենց սեփական շահերի համար չեն ցանկանում պատերազմել, հայերի՞ն են օգնելու, ո՞վ է այնտեղ մի զինվոր ուղարկելու։ Ես «գլխարկս կհանեմ», եթե Փաշինյանին դա հաջողվի։ Ոչ ոք չի գա այս հակամարտության գոտի։ Հայերը պետք է իրատես լինեն, հասկանան, թե ով է թշնամին, ով՝ ընկերը։
«Մոսկվայի ռազմական ռեսուրսներն Անդրկովկասում սահմանափակ են և անհամեմատելի Թուրքիայի ռեսուրսների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը, անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, Ռուսաստանի միջնորդական ջանքերին և ռուս-թուրքական դիմակայությանը ԼՂ հակամարտության գոտում:
Ես և, կարծում եմ, նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, այդ թվում՝ պետական քաղաքական գործիչները, կարծես թե սպասում էին նրան, ինչ այսօր կատարվում է: Ինքս տեսնում էի նման սցենարի հնարավորություն, համեմատելով և վերլուծելով նախկին և վերջին շրջանի իրադարձությունների զարգացումը, կարծում էի՝ վաղ թե ուշ սկսվելու է:
«Նման մասշտաբի ռազմական գործողություններ Արցախյան հակամարտության գոտում սպասելի էին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով բռնկված մարտական գործողություններին:
Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր վաղ առավոտից սկսված թեժ մարտական գործողություններից առաջ՝ օրերս, Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները ուշագրավ կոչերով էին հանդես եկել: Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել` հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ: Այս մասին տեղեկացել էինք Բաքվում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքէջից։
ՀՀ իշխանությունները համառորեն չեն բացահայտում վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում դիվանագիտական անձնագիր ստացած անձանց շրջանակը։ Սա առնվազն տարակուսելի է՝ հաշվի առնելով այն սկանդալը, որը բարձրացրել էին հենց իրենք ՀՀ-ում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխական իրադարձություններից հետո, հայտարարելով ԱԳՆ-ում աննախադեպ կոռուպցիոն դրսևորումների բացահայտման, մեծ թվով անձանց ստացած դիվանագիտական անձնագրերի, հոռի երևույթների և դրանք շուտափույթ վերացնելու անհրաժեշտության մասին։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, ծանոթ է հրապարակմանը և չէր ցանկանա այն որևէ կերպ մեկնաբանել, քանի որ այդ հրապարակման նպատակը հենց դա է՝ այդ տեղեկատվության նման շրջանառությունը, դրա նկատմամբ հետաքրքրության հարուցումը և որոշակի հակառուսական տրամադրությունների սերմանումը, իրավիճակի ապակայունացումը ողջ տարածաշրջանում։
Հուլիս ամսվա առաջին կեսին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված լարվածությունից երկու ամիս անց, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ միջնորդությամբ, չի հաջողվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։
Սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցել Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ հարցին սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ԱԳՆ-ն ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ պայքարում ներգրավելու համար։
Հայաստանի համար Մերձավոր Արևելքը մշտապես եղել է կենսական շահերի ապահովման գոտի, տարածաշրջան, և նախարարի այցը Եգիպտոս կարևոր էր, սակայն շատ ուշացած։ Ինչո՞ւ է երկուսուկես տարի անց Հայաստանի գործող կառավարության արտաքին քաղաքականության պատասխանատուն նոր հիշում Մերձավոր Արևելքի մասին, ինչո՞ւ այդ կոնտակտները ավելի վաղ չէին սկսվել, և ինչո՞ւ են սպասել գեոպոլիտիկ սպիրալի հերթական պտույտին ու լարվածությանը, որպեսզի վերջապես հայացք նետեն անմիջապես մեր հարևանությամբ գտնվող հսկայական աշխարհաքաղաքական ռեգիոնի վրա, որի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության վրա նույնպես հսկայական է։
Չափազանց գերագնահատվում է ռուսական գործոնը։ Լուկաշենկոյի դիմումը ՌԴ-ին բացառապես գրագետ և տրամաբանական քայլ է, փորձ է այդ հակամարտությանը տալ որոշակի աշխարհաքաղաքական երանգավորում, քանի որ ներկայումս, պայմանականորեն ասած, բղավում են՝ «Լուկաշենկո, հեռացիր», առանց քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրումների, այլ հարց է, որ նրան հաջողվի դրանք փոխել և գրավել իր կողմ հակաարևմտյան, ռուսամետ և հակամայդանական, հականատօական ուժերին։ Ես կարծում եմ՝ այդ գիծն է Լուկաշենկոն փորձում առաջ տանել, դա իր դիրքերը մի փոքր կբարելավի, բայց սկզբունքորեն չի փոխի իր քաղաքական ճակատագիրը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ, վերլուծաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյան-Պուտին շփումների բացակայությունը, ասել է․ «Մոսկվային, մեղմ ասած, «не до Пашиняна», Փաշինյանի տեսանկյունից էլ՝ ընդհանուր առմամբ, որքան նա քիչ գործ ունենա Մոսկվայի հետ, այնքան իր համար ավելի լավ։ Աշխատանքային գործընթաց կա, այլ ուղղություններով փորձել իրավիճակ փոխել երևի թե նպատակահարմար չեն համարում»։
Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում։ Արցախի իշխանությունների՝ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ վերջին հայտարարությունները լայնորեն քննարկվում, անգամ քննադատվում են հակամարտության վերլուծությամբ մասնագիտացված փորձագետների շրջանում։ Նշենք, որ Արցախի իշխանություններն ընդգծել էին, որ Արցախյան բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն այլևս չկան, և նոր մոտեցումներ, նոր առաջարկներ են պետք։
Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
Հայաստանում ինտենսիվորեն շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները։ Նրանց պահանջը մեկն է՝ Ռուսաստանի հետ սահմանի բացում։ Ինչպես ՀՀ կառավարությունն է պնդում, Հայաստանն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել, սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից, այս դեպքում՝ Ռուսաստանը:
«Նոր առաջարկներ, նոր մոտեցումներ են պետք»,- այս մասին օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, նշելով, որ բանակցությունների սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ չկա:
Ի վերջո, վարակի առկայությունն անձնագրի գույնից չէ կախված, Մոսկվայում արդեն նույն պայմաններում ապրում ենք կես տարի ու խենթանում ենք, անկեղծ ասած, մենք ևս չափազանց դժգոհ ենք։ Կարծում ենք, որ այդ միջոցառումներն ահավոր չափազանցված էին»,- ասաց Մոդեստ Կոլերովը՝ շարունակելով, որ հետաքրքիր վերլուծություն կա այն մասին, որ Մինսկում ու Խաբարովսկում ցույցեր են տեղի ունենում, բայց հիվանդությունը չի տարածվում առանձնապես, ինչը հետաքրքիր փաստ է վերլուծության և որոշումների կայացման համար։
«Անորոշության են մատնված նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Ղազախստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան և չեն կարողանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաներին, Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիներին, որոնք ցամաքային ճանապարհով են ցանկանում վերադառնալ հայրենիք։
Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ներքաղաքական ցնցումների, հակաիշխանական բազմամարդ ցույցերի ֆոնին ակտիվորեն քննարկվում է Բելառուսում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի ուժերով զսպելու հարցը։