«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Թուրքական խաղաղապահ առաքելություն չի լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին քիչ առաջ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում ընդգծեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պարզաբանելով վերջին օրերին մամուլում քննարկվող ամենաթեժ հարցը՝ Արցախում թուրք խաղաղապահների ներկայության մասին խոսակցությունները։
Մինչ հայաստանյան հասարակությունն ուշքի չի գալիս նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության տեքստի ծայրահեղ միակողմանի բովանդակությունից, որը ողջ ծավալով իրագործման դեպքում «խոստանում է» մշուշոտ հեռանկար Արցախի հայկական բնակչության և ընդհանրապես Արցախի հայկականության համար, աշխարհաքաղաքական գործընթացներն Արցախի շուրջ չեն դադարում։
«Եռակողմ համաձայնությամբ դադարեցվում է արյունահեղությունը, ու դա կապիտուլյացիա չէ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածած հայտարարությունից։
Հարցին, թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրի Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում, և ինչո՞ւ Ռուսաստանը, ով տիրապետում էր, ըստ շատերի, տարածաշրջանում բազում լծակների, նույնիսկ հակամարտության կարգավորման բանալիին, չկարողացավ դադարեցնել պատերազմը, Ռուսաստանին հարկավո՞ր է արդյոք իր ավանդական ազդեցությունն այս տարածաշրջանում, Լեպյոխինը պատասխանեց, որ Ռուսաստանը բարդ իրավիճակում է։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն օրերս ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների և թուրքական հետախուզական ծառայությունների ներկայության մասին։
Ռուսաստանը Հարավային Կովկասում ահաբեկչական ներկայության դեմ գործողությունների է պատրաստվում։ Վերջին օրերին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները կրկին սկսել են ակտիվորեն շրջանառել Արցախյան հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թեման՝ այն ըստ էության դիտարկելով ՌԴ ազգային անվտանգության խնդիր։
«Ահաբեկչության վտանգն աշխարհում նոր ընկալում է ստանում, այդ հանգամանքը չի խոսում Ադրբեջանի օգտին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի 40 օրերին, ռազմաճակատում ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական գործընթացի հաջողության հնարավորություններին։
«Ռուսաստանը համար Հարավային Կովկասի նշանակությունը ժամանակի ընթացքում կարող է նվազել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հարցի շուրջ ռուս-թուրքական շփումներին, Ռուսաստանի հետագա դիրքավորմանը՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։
Ներկայիս ակտիվությունը երկար պահել հնարավոր չէ, նշանակում է՝ պետք է ելք գտնել։ Ամենապարզ ելքը հարձակվող կողմի համար հայտարարելն է որոշակի հաղթանակի մասին և նստելը բանակցային սեղանի շուրջ։ Ամենապարզ սցենարն է, դրան էլ հակվում է հարձակվող կողմը։ Իրադարձությունների ողջ տրամաբանությունը դրա մասին է խոսում։ Բայց թուրքական գործոնը մեծ դեր ունի, և դրա շնորհիվ է այս ամենը երկարաձգվում, և քանի դեռ Թուրքիան աջակցում է՝ հակամարտությունը չի դադարում։ Երբ Թուրքիան հասկանա, որ իր խաղն ավարտված է կամ չի հաջողվում այն ավարտին հասցնել սեփական սցենարով՝ ստանալով անհրաժեշտ բոնուսները, որոշակի ազդեցությամբ Բաքվի նկատմամբ, այս ամենը կավարտի»,- ասաց Կոնովալովը:
«Բացի պատերազմական զարգացումներից, դրա շուրջ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններից, Հայաստանում կան ներքաղաքական զարգացումներ ևս»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում շարունակվող պատերազմին, դրա շուրջ քաղաքական և դիվանագիտական գլոբալ գործընթացին։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել՝ սահմանելու Հայաստանին ռուսական աջակցության տեսակները ու չափը։ Պուտինին ուղղված նամակում, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, մանրամասն ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
«Ռուսաստանը դեռ գործում է առավելապես ԵԱՀԿ ՄԽ միջնորդական դերակատարության շրջանակում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին արած մեկնաբանություններին։
«Թուրքիայի՝ Մեծն Թուրանի գաղափարները միայն Հարավային Կովկասի նկատմամբ հավակնություններով չեն սահմանափակվելու և մոտենալու են նաև Ռուսաստանին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին` պատասխանելով հարցին, թե ընդհանրապես ինչ արդյունքներ կարելի է ակնկալել Ղարաբաղյան հակամարտության շրջանակում Թուրքիայի միջնորդական ջանքերից։
Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Երեքշաբթի օրը երեկոյան Թեհրանում նման հայտարարությամբ հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չգաղտնազերծելով, թե խոսքն ինչ ծրագրի մասին է։ Զարիֆը տեղեկացրեց, որ այսօրվանից երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լինելու է տարածաշրջանային երկրներում, ինչպես նաև Մոսկվայում ներկայացնելու համար իրանական փաթեթը։
«ՀՀ ԶՈՒ-ն պետք է փոխի տակտիկան ու մարտավարությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆալգենգաուերը՝ մեկնաբանելով իրավիճակը Արցախյան ռազմաճակատում, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան հարավային սահմանների ուղղությամբ, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքը։
«Եթե չեն գործում հրադադարի պայմանավորվածությունները, ապա պետք է գնալ խաղաղություն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին, հրադադարին և անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապես կփոխեն ստեղծված իրավիճակը։
Արցախյան հակամարտության գոտում պատերազմի 30-րդ օրը տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ մտավ այս ընթացքում համաձայնեցված երրորդ հրադադարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության նախաձեռնությամբ։
Ես կարծում եմ, որ դա ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է։ Սակայն այդ անհրաժեշտության համար դեռ խոչընդոտներ կան, անորոշություն և չկողմնորոշվածություն։ Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանի պայմաններով։ Եթե խաղաղապահները միմիայն Ադրբեջանի պայմաններով են լինելու, ապա քիչ հավանական է, որ հայկական կողմը դրան համաձայնի։ Խաղաղապահները կարող են այդ գոտում հայտնվել և իրենց գործառույթն իրականացնել այն դեպքում, երբ նրանց կհրավիրեն երկու կողմերը, և թվում է, թե դրա համար խոչընդոտներ չկան, եթե դատենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պաշտոնական հայտարարություններից։
«Քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական՝ աշխատանքային միգրացիայի սահմանափակում և բազում այլ ճնշումներ կարող են լինել, ներկայիս իրավիճակը Ռուսաստանի համար անընդունելի է։ Ռուսաստանն աշխատում է՝ հաշվի առնելով բոլոր գործոններն ու վտանգները»,- ասաց ռազմագետը։
Արդեն 25 օր է, ինչ Արցախյան հակամարտության գոտում աննախադեպ ծավալի ու ինտենսիվության մարտական գործողություններ են ընթանում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրա առաջատար և ակտիվ համանախագահ երկրների դիվանագիտական ջանքերն ի զորու չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ քիչ անց նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ներկայացնելով նախարար Մնացականյանի մոսկովյան այցը։ ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասնել էր, որ այցի օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմամբ, չեմ հավատում, որ գործընթացը միանգամից առաջ կգնա, սակայն ներկայումս առաջնահերթ խնդիրը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնելն է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի հակաահաբեկչական օպերացիա իրականացնել Ղարաբաղում։
ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը անդրադառնալով Արցախյան գոտում արդեն չորրորդ շաբաթը շարունակվող պատերազմական գործողություններին, պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի ջանքերի տապալման պատճառներին և ԱՄՆ դիրքորոշմանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր և Թուրքիայի դաշնակից, և պատասխանելով մեր հարցին, թե հակամարտության գոտում տեղի ունեցողը բացառապես հայկական կողմերի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող պատերա՞զմ է, թե՞ ավելի լայն պայքար տարածաշրջանում, ուղղված ազդեցության գոտիների վերաձևմանը, ասաց, որ առաջին հերթին և ամենակարևորը՝ սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն մյուս տերությունները ևս ներգրավված են։
«Մոսկվայի հանդիպումից հետո հույսերը մեր չեն արդարացել»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ բանակցությունների արդյունքներով տրվող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է հանդիպմանը Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
«Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներն այս պահին չափազանց աղոտ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի ֆոնին հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարներին և թուրքական գործոնին Ղարաբաղյան հակամարտությունում։
«Թուրքիան չի ցանկանում Ղարաբաղում բախվել Ռուսաստանին, նա գիտի, որ Ղարաբաղում ամեն ինչ չի ավարտվելու՝ անկախ պատերազմի արդյունքներից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՕՍ զարգացման բաժնի պետ, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, խոսելով պատերազմի մեկնարկից 19 օր անց ռազմաճակատում ստեղծված իրավիճակից, ՌԴ դիրքորոշումից և դաշնակցային պարտավորությունների շուրջ Հայաստանում առկա դիսկուրսից և ՌԴ հնարավոր ապագա դիրքավորումից տարածաշրջանային շատ ավելի սուր զարգացումների կոնտեքստում։
«Ակնհայտ է, որ Մոսկվան տրամադրված է ճնշել, դադարեցնել պատերազմը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում կյանքի կոչել Մոսկվայում օրեր առաջ համաձայնեցված հրադադարը, և ինչո՞ւ են դանդաղում նաև զինվորականների մակարդակով բանակցությունների արդյունքները։
«Մենք պնդում ենք մեր դիրքորոշումը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև այն միակ եղանակն է, որը կապահովի այս խնդրի կայուն կարգավորումը»,- այս մասին այսօր մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտությունում Թուրքիայի դերակատարմանը։
«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»,- այս մասին այսօր ռուսաստանցի մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե` չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, դրանք չեն պահպանվում, և արդյո՞ք հնարավոր է հրադադար ընդհանրապես այս հակամարտության գոտում։