Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումն ու 7 կետերը՝ նշելով, որ 7 պայմաններից ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ալիևը հայտարարել է, որ այն պայմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»։
Հայ-ադրբեջանական սահմանին նախանցած շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններից հետո այսօր Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ մարտավարական զորավարժություններ են սկսում։ Զորավարժություններին, ըստ ռուսական մամուլի, ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս թեմայով շփումներ կարող են լինել այնքան, որքան Անկարան դրա նախաձեռնությունը ցույց կտա։ Սակայն, նրա խոսքով, Մոսկվայի կողմից նկատելի չէ որևէ շահագրգռություն՝ գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակից։
Կովկասում Թուրքիան ունի ազդեցություն, Ռուսաստանը՝ ևս, բայց նրանք դեռ գործում են ոչ թե առճակատման, այլ համագործակցության ռեժիմում։ Թուրքիայի նախագահն այդ զանգով փորձում է հիշեցնել տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով իր ներկայության մասին, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ է փորձում գործել Թուրքիան, իսկ Ռուսաստանը, չցանկանալով որևէ բախում Արցախյան հակամարտության գոտում, փորձում է հանդես գալ՝ որպես հավասարակշռող ուժ, և դատելով հաղորդագրության բովանդակությունից, ՌԴ-ն նշել է հակամարտության կարգավորման կարևոր ասպեկտները, որ այն չունի ռազմական լուծում, ինչն ուղերձ էր նաև Էրդողանին։
«ՌԴ-ում հայերի գործողություններում չկար կազմակերպվածություն, թեև կարող էր լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով տավուշյան սրացումից հետո ՌԴ տարածքում գրանցված հայ-ադրբեջանական ազգամիջյան միջադեպերին ու անկարգություններին։
Հայ-ադրբեջանական սահմանին բռնկված տավուշյան սրացումը և դրա քաղաքական հետևանքները հարթելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ:
«Տղերք, հազիվ փխրուն համերաշխություն է ստեղծվել, բոլորս եռագույնի տակ հավաքվել ենք, այնպես արեք, որ տեղ ունենաք այդ եռագույն դրոշի տակ: Այլապես հարց է ծագում՝ մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճի վրա են, իսկ ո՞ւմ խղճի վրա են կորոնավիրուսի փնթի կազմակերպված պայքարի արդյունքում 900-ից ավելի զոհերը»:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի նախագահը մեծ հույսեր է կապում Թուրքիայի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության աջակցության հետ, իսկ Էրդողանի համար ալիևյան խնդիրներն ամենևին էլ արտաքին քաղաքական օրակարգի առաջին տեղերում չեն։ Սա, նրա որակմամբ, որոշիչ հանգամանք է դառնում ԼՂ հակամարտության գոտու հնարավոր զարգացումների կոնտեքստում։
«Գրառման վերաբերյալ իմ նեղ անձնական կարծիքը զերծ կմնամ բարձրաձայնել»,- այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով օրերս «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի արած աղմկահարույց գրառմանը և հարցին, թե արդյո՞ք ՀՀ որևէ դիվանագետի Սիմոնյանի տեքստի բովանդակության նման ակնարկներ են արվել Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից։
«Դժվար է ասել նաև, թե դրանց կիրառումը որքան կնվազեցնի հրադադարի խախտումների քանակը և ինչ ազդեցություն կունենա հրադադարը խախտել ցանկացող կողմի մտադրությունների վրա, սակայն դրանց ներդրումից հետո պատշաճ միջազգային արձագանքը կարող է զսպօղակ լինել և դառնալ հրադադարի պահպանման որոշակի երաշխավոր։ Ինչպես ավելի վաղ էինք նշում, թեժ կապը կամ օպերատիվ կապը կողմերի միջև վատ պրակտիկա չէ, բայց այն կարող է և չգործել քաղաքական և ռազմական սրացման դեպքում, ինչը և տեղի ունեցավ, իսկ միջազգային բաղադրիչը դուրս կբերի այս հարցից կողմերի քաղաքական կամքը։ Չնայած կան նաև աշխարհում օրինակներ, երբ այդ կապը լավ է գործում, բայց սա լարված հակամարտություն է, և նման պայմանավորվածությունների կատարումը որոշակի իրավիճակ կփոխի»,- ասաց Ֆելգենգաուերը։
«Ռուսաստանին քիչ թե շատ ձեռնտու է այն ստատուս-քվոն, որը պահպանվում է ԼՂ հակամարտության գոտում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացմանը։
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը սպասելի էր»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սրացմանը, աշխարհաքաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին։
Սա այն փուլն է, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվում են հաջորդ տարվա բյուջետային հատկացումները և այդ հատկացումները, բնականաբար, տարբեր ուղղություններով ԱՄՆ ֆինանսական աջակցությունն են իրենց մեջ ներառում, այդ թվում՝ Պենտագոնի տարեկան բյուջեն, որով նախատեսված է աջակցություն Ադրբեջանին։ Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ նաև հայկական երկու կառույցները՝ Հայ Դատի գրասենյակը և Հայկական ասամբլեան փորձում են այնպես անել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆինանսական աջակցություն կամ չտրամադրի Ադրբեջանին ընդհանրապես, կամ տրամադրի Հայաստանին նույնպես համարժեք ֆինանսական միջոցներ։ Ամբողջ քննարկման թեման սա է։
«Հայաստանը երիտասարդ ժողովրդավարություն է, պետություն է բարեփոխիչ կառավարությամբ և պատճառ չունի որևէ երկրի վրա հարձակվելու համար»,- «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ տեսակապի միջոցով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ դեբատի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։
«Փաշինյանն ասում էր, որ օպերատիվ կապ է գործում։ Իսկ ինչո՞ւ՝ երբ այդ հակամարտությունը ծագեց, չզանգեցին միմյանց այդ կապով, չկարգավորեցին իրավիճակը միայն մեկ զանգով։ Փաշինյանը մեկ անգամ չէ գովել Ալիևին, նրան ասել դաստիարակված և կիրթ անձ, որ, երբ Փաշինյանը նրա հետ շփվում է, որևէ խնդիր չկա, և այդ թեժ կապն ինչո՞ւ չգործեց»։
«Այսինքն՝ առաջին հերթին՝ հակամարտություն հիմնական արտաքին խաղացողների միջև, վերջին լուրջ բախումների դեպքում կար հակամարտություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ներկայումս նման բան չկա, երկրորդ՝ չկան լուրջ ներքին ճգնաժամեր ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, այսինքն՝ չկա մի իրավիճակ, որից կարելի է օգտվել և դրական մի բան քաղել պատերազմով։ Ուստի հետագա ռազմականացման համար հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Սկակովը։
«Այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական վերսկսված բախումները մեծ թափով ու բոլոր ուղղություններով չեն ընթանում, թույլ է տալիս ենթադրել, որ կողմերը լայնածավալ պատերազմ չեն ցանկանում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը։
«Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին վտանգավոր ընթացք ունի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմական դիմակայությանը։
Մեզ հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հայտարարություններով Ադրբեջանին աջակցություն հայտնելը քաղաքական մի երևույթ է, իսկ ռազմական գործողություններին միջամտելը և Ադրբեջանին աջակցելը՝ մեկ այլ, ինչը Թուրքիայում շատերն են հասկանում, որ չափազանց վտանգավոր ու անհեռանկար որոշում կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծելով Թուրքիայի համար, քան հիմա։
«Ռուսաստանին հոգնեցրել է ռուսական խաղաքարտի շահարկումը Հայաստանում և Ադրբեջանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վրա վերջին ժամերին բռնկված լարվածությանը։
Այս ամենը հիշեցնում է 2016 թվականի իրադարձությունները և հանդիսանում է դրանց ուղիղ շարունակությունը։ Խնդիրը մի կողմից՝ այն է, որ չորս տարի անց Ադրբեջանն այդպես էլ չտեսավ «հետպատերազմյան» բանակցությունների արդյունքները, մյուս կողմից՝ Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի թեզերի շարքը պարբերաբար տագնապեցնում էր Ադրբեջանին՝ նրան պատերազմի հրահրելով։ Ի դեպ, չափազանց կարևոր է շեշտել, որ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության գնահատում իրականացնել, նրանք այդպես էլ չկարողացան տալ հստակ պատասխան այն հարցին, թե ով է 2016 թվականի ապրիլի ագրեսիայի հեղինակը։ Հենց այդ պատճառով նրանցից պատասխան չկա նաև այսօր այդ առանցքային հարցին, էլ չասենք իրադարձություններին օպերատիվ արձագանքի բացակայության մասին։ Ֆորմալ ձևակերպումներն այստեղ արդեն պետք չեն։
Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը պաշտոնապես մզկիթի կվերածվի։ Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:
Պարզվում է՝ կորոնավիրուսով հիվանդ լինելը կարող է բավականին թանկարժեք «հաճույք» լինել։ Եվ չնայած ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է, որ կորոնավիրուսի տնային բուժման ծախսերն այդքան էլ մեծ չեն, մեր հարյուրավոր վարակված հայրենակիցներ, որոնք սովորաբար վարակում են իրենց ընտանիքներին, ստիպված են լինում որոշակի միջոցներ հատկացնել թեստավորման, անհրաժեշտ հետազոտությունների և տնային բուժումների համար։ Միջին վիճակագրական ընտանիքի համար դա կարող է անգամ հասնել մի քանի հարյուր հազար դրամի, որը սահմանափակումների մեջ գտնվող մի շարք ոլորտներում աշխատող, աշխատավարձ չստացող և այս պահին ապրուստի խնդիր ունեցող մարդկանց համար բավականին մեծ գումար է։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ որքան այս տարածաշրջանում առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այն, ինչպես խնդիր է պետությունների միջև, այնպես էլ՝ ներքաղաքական պայքարի գործիք, որը միշտ օգտագործվել է ըստ նպատակահարմարության։ Այսինքն, նրա խոսքով, այստեղ կան այս երկու բաղադրիչները, հենց այդ պատճառով, ի թիվս այլ տարաձայնությունների, այս հակամարտությունը բարդ է կարգավորել։
Հայաստանում, Միացյալ Նահանգներում և Թուրքիայում մեծ ուշադրության արժանացավ Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի ՄըքԷնանիի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակումը, որից Միացյալ Նահանգների իշխանությունները վերջին տասնամյակների ընթացքում ամեն կերպ խուսափում են՝ նախընտրելով օգտագործել Մեծ եղեռն արտահայտությունը։
«Ես կասեմ, թե ինչ տարբերությունների շնորհիվ երևի թե ավելի հաջող է Վրաստանում իրավիճակը, քան, ցավոք սրտի, Հայաստանում։ Վրաստանը շատ վաղ շրջանում փակեց իր սահմանները և սկսեց հակահամաճարակային գործողություններ երկրի ներսում։ Դա այն ժամանակ էր, երբ առաջին դեպքերը գրանցվեցին Իրանում։ Բոլոր բերված դեպքերը տեղում մեկուսացվեցին և ներքին բռնկման պատճառ չդարձան, թեև քիչ չեն այնպիսիք, ովքեր քննադատում են նաև այս ամենի արդյունավետությունը և ոչ բավարար որակում այս ամենը․․․»։
Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելուց հետո՝ Սպիտան տան պաշտոնյան արտաբերեց այդ տերմինը։ Ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄըքԷնանիի խոսքերն իրական փոթորիկ են բարձրացրել ամերիկյան մամուլում։
«Հայաստանում հակառուսականության առկայության հարցն այն հարցն է, որի պատասխանը Մոսկվայում ևս ցանկանում են ստանալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվող հակառուսականության թեմային։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլում, կարծում եմ, քննարկվում են իրավիճակային խնդիրներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին և Ադրբեջանում ԱԳՆ-ի դեմ իրականացվող գործողություններին։