«Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ մոտեցումները, որոնք ներկայացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտնած մտահոգությանը։
«Մեր քաղաքացիների համար օդային սահմանով մուտքի ու ելքի արգելքներ չեն գործում»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ ելքումուտքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ ստացվող բազմաթիվ ակտուալ հարցերի։
«Հուլիսյան մարտերից առաջ բազմիցս ենք նշել, որ խաղաղ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, իսկ մարտերից հետո առաջնահերթությունը խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ ջանքերի գործադրումն է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ապրիլյան հայտարարությանը, որ բանակցային սեղանին քննարկվում են Մոսկվայի՝ 2019 թվականի ներկայացրած առաջարկները։
Տավուշյան սրացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնվել է ադրբեջանաթուրքական հերթական «գրոհի» տակ: Արցախյան հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հեղինակազրկելու, թուլացնելու, ինչպես նաև կարգավորման գործընթացը Թուրքիա-Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելու գործին այս անգամ կցված են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի իշխանությունները՝ համապատասխան գործողություններով, ինչպես նաև՝ որոշ փորձագիտական շրջանակներ։
Պաշտոնական Բաքուն կրկին ամենաբարձր մակարդակով դժգոհություն է արտահայտում Կրեմլին՝ Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին չի գոհացրել հուլիսյան մարտերից հետո Հայաստան մոտ 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը։
Տավուշյան սրացմանը հաջորդած թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ինտենսիվ աշխատել Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է՝ որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով, որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի, և բոլորը պետք է հասկանան դա։
Մինչ Հայաստանում փոխվում են արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման կանոնները և ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դարձնում «դեղատոմսով», Արցախում մտադիր են ավելացնել Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների եթերաժամանակը և ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, վերջին օրերին ինտենսիվ շփումներ ծավալելով Ադրբեջանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը կատարեց իր երկրորդ պաշտոնական այցը։ Օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացել է նրա առաջին հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և բանակցություններն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։
«Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ, հարևանությամբ Բելառուսն է, Մոսկվայի համար հեշտ ժամանակներ չեն։ Չնայած դրան, Մոսկվան փորձում է իսկապես թույլ չտալ բռնկում, ինչը չափազանց բարդ է, և դրա ապացույցը հենց Տավուշյան սրացումն էր, երբ Մոսկվան կրկին գործի դրեց իր լծակները։ Սակայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների կոնտեքստում, երբ ռուս-թուրքական հարաբերություններում նոր բացասական միտումներ են ի հայտ գալիս, բարդ է վերահսկողություն պահպանելը, երբ չկա լուծում, իսկ այն իսկապես չկա»,- ասաց նա։
Սպիտակ տանը հայտնվելու համար գլխավոր «մենամարտին» քիչ ժամանակ է մնացել։ Մինչ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ ԱՄՆ 46-րդ նախագահը դառնալու համար ամերիկյան քաղաքական ռինգում կմրցակցեն գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից, և Ջո Բայդենը՝ Դեմոկրատական կուսակցությունից։
Այս ցույցերը տեղի են ունենում ալիքաձև, մեկ վերելք է, մեկ՝ անկում, վերջին շրջանում որոշակի անկում կար, բայց կիրակի օրը փողոց դուրս եկավ 100.000 մարդ, այսինքն՝ այս բողոքը ցույց է տալիս ու արտացոլում, որ հասարակությունը չի ցանկանում հանձնվել և պատրաստ է շարունակել ցույցերը, գուցե ոչ այնքան ինտենսիվ, ինչպես նախկինում՝ սկզբնական փուլում, բայց դրանք շարունակվում են։
168.am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը Բելառուսում ծավալվողը որակեց պայքար հին և նոր քաղաքական համակարգերի միջև։ Ըստ նրա՝ հասկանալի է, որ հետսովետական հին համակարգի ներկայացուցիչները փորձելու են պահպանել այդ համակարգը, որոնց մաս է կազմում նաև Ռուսաստանը, և Բելառուսն այդ օղակում առանցքային երկիր է։
Ռուսական փորձագիտական հանրությունն անհանգստացած է Բաքվի թուրքական աննախադեպ ռևերանսներով։ Երկու թուրքական պետությունների մտերմությունն անակնկալ չի եղել Մոսկվայի համար, սակայն Բաքուն մշտապես առանձնակի հարգանքով է վերաբերվել Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին, իսկ հուլիսյան մարտերը բացահայտեցին այլ որակի թուրք-ադրբեջանական համագործակցություն 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ, ինչը նույնիսկ որոշ վերլուծաբանների թույլ է տալիս պնդումներ անել, որ Էրդողանն Ալիևի թիվ մեկ գործընկերն է դառնում։ Նման կարծիք է հայտնել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր վերջին հոդվածում։
Հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերից հետո առաջին անգամ՝ նախօրեին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Պուտին-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում ադրբեջանահայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում, և ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:
Չնայած պաշտոնապես Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական պրոպագանդան և փորձագիտական հանրությունը շարունակում են խաղարկել այս հարցը Արցախյան հիմնահարցի կարգավորման տիրույթում։ Ադրբեջանական շրջանակներում այս թեման և ուշադրությունն Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության նկատմամբ կրկին ակտիվացել է տավուշյան սրացումից հետո։
«Չի բացառվում, որ չհաշվարկված որոշում է եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցած ընտրություններին, հետընտրական ցնցումներին և ՀՀ իշխանությունների շնորհավորանքին։
Չնայած Բելառուսի գործող նախագահ և նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն շնորհավորանքներ է ստանում նախօրեի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, նրա ջախջախիչ հաղթանակը երկրում քաղաքական ցնցումների և ճգնաժամի պատճառ է դարձել։
«Կարծում եմ՝ բնականոն են և նման արձագանքները, և արձագանքների արձագանքները, և պաշտոնական դիրքորոշումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք առկա են, ամեն ինչ լուծվում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և վերջերս այդ ֆոնին քննարկվող՝ ՌԴ-ում հայազգի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումների բովանդակությանը։
12 տարի առաջ այս օրը բռնկվեց ռուս-վրացական հնգօրյա կամ օգոստոսյան պատերազմը, որի հետևանքով ավելի քան 400 մարդ զոհվեց, այդ թվում՝ երկու հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ զրկվեցին իրենց բնակավայրերից, տներից՝ դառնալով փախստական։
Ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ամերիկացի դիվանագետները բավականին ճկուն ոճ ունեն, որը դիվանագիտական այդ դպրոցի բնորոշ գիծն է։ Նրա գնահատմամբ՝ դրական է, որ նախկինում համանախագահ աշխատած դիվանագետներն այսօր կարծիք են հայտնում և կիսվում իրենց մտորումներով, որը չի կարող օգտակար չլինել։
Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ուշագրավ ակնարկները շարունակում են քննարկվել Արցախյան կարգավորման գործընթացով հետաքրքրված շրջանակներում։
«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Բեյրույթում վերջին ժամերին ստեղծված իրավիճակը, հայ համայնքի կրած վնասները և խոսելով Հայաստանի Կառավարությունից ակնկալվող աջակցության մասին։
Տավուշյան սրացման ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդն ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Դեսպան Հոգլանդը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Քովիդ-19-ի հետ կապված, բայց այդ նույն խնդիրներն ունեն նաև ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը։
Թուրքիայի նախագահի խոսնակը բացահայտել է տավուշյան սրացմանը հաջորդած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի բովանդակությունը, ըստ էության, հաստատելով ավելի վաղ մամուլում և փորձագիտական հանրության շրջանում առկա կասկածները Թուրքիայի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում որոշակի դերակատարություն ստանձնելու հավակնության վերաբերյալ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցություններում վերջին երկու տարիներին արձանագրվող լավատեսությունը մի օր պետք է վերածվեր նման իրավիճակի, քանի որ այդ լավատեսությունն անհիմն ու անմտածված էր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումն ու 7 կետերը՝ նշելով, որ 7 պայմաններից ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ալիևը հայտարարել է, որ այն պայմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»։
Հայ-ադրբեջանական սահմանին նախանցած շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններից հետո այսօր Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ մարտավարական զորավարժություններ են սկսում։ Զորավարժություններին, ըստ ռուսական մամուլի, ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս թեմայով շփումներ կարող են լինել այնքան, որքան Անկարան դրա նախաձեռնությունը ցույց կտա։ Սակայն, նրա խոսքով, Մոսկվայի կողմից նկատելի չէ որևէ շահագրգռություն՝ գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակից։
Կովկասում Թուրքիան ունի ազդեցություն, Ռուսաստանը՝ ևս, բայց նրանք դեռ գործում են ոչ թե առճակատման, այլ համագործակցության ռեժիմում։ Թուրքիայի նախագահն այդ զանգով փորձում է հիշեցնել տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով իր ներկայության մասին, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ է փորձում գործել Թուրքիան, իսկ Ռուսաստանը, չցանկանալով որևէ բախում Արցախյան հակամարտության գոտում, փորձում է հանդես գալ՝ որպես հավասարակշռող ուժ, և դատելով հաղորդագրության բովանդակությունից, ՌԴ-ն նշել է հակամարտության կարգավորման կարևոր ասպեկտները, որ այն չունի ռազմական լուծում, ինչն ուղերձ էր նաև Էրդողանին։