Լավրովը՝ Ալիևի՝ Զանգեզուրի միջանցք պարտադրելու սպառնալիքների մասին

Այսօր ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին Զանգեզուրի միջանցք պարտադրելու սպառնալիքներին:

Նա նշեց, որ փոխվարչապետների եռակողմ մեխանիզմը ձևավորվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու ՀՀ վարչապետի որոշմամբ հունվարի 11-ին Մոսկվայում նրանց հանդիպման արդյունքներով, և այդ մեխանիզմը դիտարկում է պայմանավորվածություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր, փոխշահավետ հիմքի վրա, և որոնք որևէ կերպ չեն ենթադրում ոչինչ, բացառությամբ դիվանագիտական համաձայնություն և որոշումներ, որոնք թույլ կտան տնտեսական կապերը լիարժեք ապաշրջափակել:

«Ցանկացած հարց, որը կրդվի ի հակադրություն երեք ղեկավարների պայմանավորվածություններին, չի կարող, իհարկե, ընկալվել՝ որպես այլընտրանք նրան, ինչ պայմանավորվել են»,- ասաց Լավրովը՝ բավականին մեղմ կերպով արձագանքելով Ալիևի սպառնալիքներին:

Հիշեցնենք, որ վերջերս տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրում է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»,- ասել էր Ալիևն իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս