Հայաստանի և Ռուսաստանի միջև հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումները մտել են գործնական փուլ։ Մեկնարկել հոկտեմբերին ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի բանակցությունները։
Նոյեմբերի 11-ին Անթալիայում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպումից 5 օր անց սկսվեց իրագործվել մի քանի տարի առաջ ձեռք բերված հայ-թուրքական պայմանավորվածությունը:
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման հյուրը իրանցի քաղաքական վերլուծաբան Էհսան Մոհավեդիանը:
«Դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 22-ին ես կայցելեմ Ռուսաստան՝ բանակցությունների համար։ Հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում»,- այս մասին Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի ազդարարելով դեկտեմբերին Մոսկվայի հետ բանակցությունների մի ամբողջ շարք։
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ավելի լայն գործընթացների համատեքստում տեղի ունեցող երևույթ է։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պահում է փակուղում՝ պահպանելով քաղաքական շփումները, բայց շարունակելով փակ պահել սահմանը և չհաստատելով դիվանագիտական հարաբերություններ:
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրը «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Այբներն է:
Նոյեմբերի 8-ին Իրանի փոխնախագահ, Իրանի և Հայաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Պուրմոհամմադին ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետագա ճակատագիրը մտել է հանգուցալուծման վերջնական փուլ:
Մինչ Թրամփի վարչակազմն այս օրերին փորձում է հաղթահարել օրերս ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների խիստ բացասական արդյունքները հանրապետականների համար, իրանական կողմը փորձում է առավելագույն քաղաքական-տեղեկատվական օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից՝ հանդես գալով համապատասխան հայտարարություններով, ինչպես նաև չդադարեցնելով դիվանագիտական ջանքերն ԱՄՆ-Իրան զինված հակամարտությունն ավարտելու համար:
Իրանական կողմն աննախադեպ բաց, ուղիղ, հստակ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ԹՐԻՓՓ պրոյեկտի ու Իրանի կարմիր գծերի վերաբերյալ։ Իրանի նախկին արտգործնախարար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական «Ettelaat» պարբերականում հրապարակել է «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրով հոդված՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Ըստ «Պուրսոն» լրատվական կայքի՝ նա «Էթելաաթ» թերթում գրել […]
ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։ Սենատում դեմոկրատները կստանան առնվազն 54 մանդատ՝ հաղթանակ տանելով, ի թիվս այլ նահանգների, Տեխասում և Կանզասում, որտեղ տասնամյակներ շարունակ հաղթել են հանրապետականները։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների շարունակությունը և Թեհրանի՝ հակամարտության աշխարհագրությունն Արևմտյան Ասիայի սահմաններից դուրս ընդլայնելու մասին հայտարարությունը տարածաշրջանային անվտանգության նոր իրողություններ են ձևավորում։
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Բրյուսել մասնակցելու ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին։ Նա միջոցառմանը հանդես կգա՝ որպես հրավիրյալ բանախոս։
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Հայաստանի պատմության մեջ արդեն եղել է»,- այս մասին հոկտեմբերի 30-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի ունեցած «Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային կլոր սեղանի ընթացքում ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
Զատուլինն իր ելույթում ընդգծել է, թե համաձայն չէ այն տեսակետին, որ ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մեջ մեղավոր են երկու կողմերը՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը կեղծ «խաղաղության» անվան տակ Հայաստանում կատարում է Իլհամ Ալիևի պահանջները (ՀՀ Սահմանադրության փոփոխություն, և այլն), ընդդիմությանը սպառնում նոր Սահմանադրությանը դեմ լինելու դեպքում ճնշում գործադրել ընդդիմության դեմ՝ օգտագործելով ժողովրդին, Ադրբեջանում Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ նախաձեռնությամբ հրատարակվել է «Երևանի ղազիաթի պատմությունը» խորագրով գիրք, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն օրերս 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը: Փաստաթուղթը ներկայացրել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ այնպիսի երկրների անդամակցությունը ԵՄ-ին, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, կախված կլինի այդ պետությունների հետագա զարգացումից։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խոսելով Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի մասին, վստահություն էր հայտնել, որ թյուրքական աշխարհի երկրները կպահպանեն միասնությունը նրանց միջև եղբայրական կապերը հակառակ դրանք խաթարելու փորձերի:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի բարձր մակարդակի բանակցությունները:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հերթական անգամ հերքել է արևմտյան ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հոդվածը, թե Իսրայելն Իրանի դեմ պատերազմի համար Ադրբեջան զինտեխնիկա է տեղափոխել։
«Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հարազատ վայրեր»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության բաքվյան հարթակի» շրջանակում անցկացված «Խաղաղության լեզուն և պայքարն ապատեղեկատվության դեմ» նստաշրջանի ընթացքում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 17-20-ն այցելեց Ուզբեկստան՝ Սամարղանդում մասնակցելու C5+1 ձևաչափով նախարարական հանդիպմանը և գլխավորելու ամերիկյան բիզնես պատվիրակությունը։
Թուրքիայի նախաձեռնությամբ Ստամբուլում հոկտեմբերի 23-ին մեկնարկում է յոթ երկրների արտգործնախարարների հանդիպումը R4+E3 ձևաչափով։ Բարձր մակարդակի այս բանակցությունները միավորում են եվրոպական, մերձավորարևելյան և ասիական պետությունների դիվանագիտական ղեկավարներին՝ նպատակ ունենալով քննարկել տարածաշրջանային լարվածությունն ու միջազգային նավագնացային ուղիների խափանումները:
Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները պատրաստել են հատուկ զեկույց, որում գնահատվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման հետևանքները: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումն ամենևին շարքային դիվանագիտական շփում չէ ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ։ Այն
Ռուսաստանցի հայտնի փրանքերներ Վովայի և Լեքսուսի (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) հերթական քաղաքական «թակարդն» է ընկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Լավրովի այցի կարևորությունը պետք է գնահատել ոչ այնքան՝ որպես Թեհրանին ռազմական օգնության խոստում, որքան որպես Մոսկվայի՝ սեփական աշխարհաքաղաքական դիրքերը պահպանելու փորձ։ Նրա որակմամբ, Ռուսաստանի հաշվարկներում առանցքային նշանակություն ունի նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության ընդլայնման հնարավորությունը։
Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները վերջին շրջանում թևակոխել են աննախադեպ ինտենսիվության մի փուլ, որը, մյուս կողմից, ընթանում է աշխարհաքաղաքական հսկայական խմորումների և դաշնակցային լուրջ վերադասավորությունների կիզակետում: