Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է Ուսանողական խորհրդի, Գիտական խորհրդի, ԿԳՄՍ նախարարության և Կառավարության ներկայացրած 8-ական մասնակիցներից, կազմը հաստատվում է վարչապետի հրամանով: ԵՊՀ ՈւԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվել է մարտի 31-ին:
«Ժողովուրդն իր կարծիքը… կրկնում եմ, ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Ընտրությունների միջոցով ձևավորում է առաջնային մանդատ ունեցող իշխանություն, որն էլ իրացնում է ժողովրդի իշխանությունը»:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մի շարք ակումբներ կորոնավիրուսի թեստեր են հանձնել:
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20):
Կառուցապատողները, որոնց շինարարությունն ագելվում է շինթույլտվության դեմ բնակիչների բողոքը վարույթ ընդունելու պահից, այսօր, ըստ tert.am-ի՝ քննարկում էին նախաձեռնել, որտեղ խոսում էին ոլորտին առնչվող խնդիրների մասին: Նրանք նշում էին, որ կառուցապատողներին պետք է հնարավորություն տրվի դատարաններում մասնակցելու քննարկումներին, և որ այդ օրենքում փոփոխություն է անհրաժեշտ:
Հակահամաճարակային խառնաշփոթով մեծ հարված են հասցնում երկրի արտաքին իմիջին՝ ինչի արդյունքում, դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու պետության համար եկամտաբեր տուրիզմն ու նրան սպասարկող ենթակառուցվածքները։ Դրանով, ավելի մշուշոտ են դարձրել նաև ներդրումային քաղաքաքականությունը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն օրերս անդրադառնալով տեղական ավիափոխադրող ունենալու խնդրին՝ նշեց, որ չենք կարող մրցակցել այլ ընկերությունների հետ, որովհետև կան հսկայական ընկերություններ, որոնց հետ դժվար թե հնարավոր լինի մրցել: Հակոբյանը բարձր է գնահատել Քաղավիացիայի կոմիտեի գործելաոճը՝ նշելով, որ քաղաքացիները կարող են 60 եվրոյով թռչել Եվրոպա:
94 տարեկանում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվայլներն իրականում արտացոլում էին, եթե չեմ սխալվում, 2017-2018 թվականների պատկերը. այն է՝ մինչև իշխանափոխություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպման նպատակն էր՝ քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ Որպես լուծում, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, առաջարկվել է ընդամենը մեկ ծրագիր՝ անտոկոս վարկեր, որոնք իբրև թե պետք է աջակցություն լինեն զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների համար։
Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե՞ այլ իրավիճակում կլինեն փոփոխություները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և 3-րդ տարբերակը՝ գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն և ընտրվում է նոր վարչապետ։
2020թ. մայիսի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ նույն օրը` մայիսի 1-ին, «Արթուր Վարդանյան» ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջին ուղարկել է նամակ, որն իր մեջ պարունակել է իր անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության սպառնալիքներ:
Կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Քննչական կոմիտեին:
Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց:
Հանրային խորհրդի այսօրվա առցանց նիստում հարց բարձրացվեց այն մասին, որ այս օրերին պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից ծնողներին զանգահարում են և ասում, որ երեխաներին տանեն ընթացիկ պատվաստումների, արդյո՞ք այս համաճարակային իրավիճակում նպատակահարմար է իրականացնել պատվաստումները։
Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինն ուղարկվել է տնային կարանտինի, քանի որ կարող է վարակված լինել կորոնավիրուսով:
Մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով:
Երևանի թիվ 49 մանկապարտեզի անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
«Կրկնավարակի դեպք մենք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ, առնվազն, մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես սուր շնչառական վարակները՝ վիրուսներով պայմանավորված, երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում նաև՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական:
Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ն են այս պահին գտնվում հիվանդանոցում, մնացած 3-ի մոտ հիվանդությունը ասիմպտոմ է, և նրանք գտնվում են հաստատությունում. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ:
Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց, որ դիմակ կարելի է կրել միշտ և դա դարձնել վարքագիծ․ «Դիմակներ կրելու պարտադրանքը հիմնականում նրա համար է, որ և՛ անհատական դեպքերում վարակը կանխարգելես, և՛ ընդհանրապես կանխարգելես։ Պետությունները, որ դրել են այդ պահանջը, ունեցել են ընդհանուր անկում, որովհետև բոլորը սկսել են կրել։ Ես բացատրել եմ, թե ինչու եմ ժամանակին ասել՝ իմաստ չկա դրսում դիմակ կրել, քանի որ այն ժամանակ ավելի մեծ էր դիմակների դեֆիցիտը և անհրաժեշտություն կար դրանք ապահովել բուժաշխատողներին»։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մայիսի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, մշտապես կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակում մեծարել են Ազնավուրին՝ խոսելով նրա նվաճումների, վերելքների և բարեգործական նախաձեռնությունների մասին: