
Սուրեն Պապիկյանի թեստի պատասխանը բացասական է. նա կվերադառնա աշխատանքի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքը բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:
Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:
Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:
Առողջություն բոլորիս»,-գրել է նա:
Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի…
Gepostet von Armine Muradyan am Donnerstag, 21. Mai 2020