Բաժիններ՝

Քաղաքացին բարձրացել է Ծաղկեվանքի մոտակայքում գտնվող «Մեծ խաչ»-ի տարածք և չի կարողանում ինքնուրույն իջնել

Մայիսի 21-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Ծաղկեվանքի մոտակայքում գտնվող «Մեծ խաչ»-ի տարածք և չի կարողանում ինքնուրույն իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ռուբեն Ս․-ն (ծնված 1999 թ.) բարձրացել է ժայռը և մթության ու տեղանքում չկողմնորոշվելու պատճառով չի կարողացել ինքնուրույն իջնել:

Փրկարարները քաղաքացուն փրկարարական պարանների օգնությամբ անվնաս իջեցրել են ժայռից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031