«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…». փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առայժմ անդրադառնալով Քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները. գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է՝

1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում Հ.Շ-ի (Հայկ Շահնազարյանի) կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը,

2. կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլ…

Իսկ թե առանց փաստերի՝ Քննչական կոմիտեն ինչո՞ւ է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել…

Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ…

Գեղարվեստական ձևակերպումներով քրեադատավարական ֆիլմի շարունակությունը կներկայացնեմ հաջորդիվ…»:

https://www.facebook.com/amram.makinyan/posts/244821679927542

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031