Բաժիններ՝

Պոմպեոն նշել է «Բաց երկնքի պայմանագրին» վերադառնալու պայմանները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է արել «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ինչի մասին նախօրեին Վաշինգտոնը պաշտոնապես տեղեկացրել էր համաձայնագրի մյուս մասնակիցներին:

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ, ենթադրաբար, ԱՄՆ­ը պայմանագրից դուրս կգա կես տարուց:

«Ամեն դեպքում մենք կարող ենք վերանայել մեր որոշումը, եթե Ռուսաստանը վերադառնա պայմանագրի ամբողջական կատարմանը»,-նշել է Պոմպեոն: Մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքը՝ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն պետք է այսօրվա իրականության տեսանկյունից սթափ հայացքով գնահատի բոլոր համաձայնագրերը և հասկանա՝ արդյոք այդ պայմանագրերը մինչ օրս համընկնո՞ւմ են ԱՄՆ-ի շահերին:

«Մեր գործընկերների արձագանքը մանրամասն դիտարկելով՝ պարզ դարձավ, որ պայամանգրի կողմ մնալը այլևս մեր շահերից չի բխում»,-ասել է Պոմպեոն:

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։

ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս