Ռոման Բերեզովսկին արդեն Երևանում է
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին արդեն Հայաստանում է:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանում գտնվող Ռոման Բերեզովսկին փակ սահմանների պատճառով չէր կարողանում վերադառնալ Երևան, երբ «Փյունիկ»-ն արդեն իսկ սկսել է մարզումային գործընթացը:
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված տևական դադարից հետո վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը։ Ըստ մրցակարգի՝ առաջնության առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը 1 տուր, ինչից հետո 6 լավագույն թիմերը երկու խաղաշրջանով կպայքարեն մրցանակային տեղերի համար, իսկ 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը նույն սկզբունքով կմրցեն իրար հետ։
Այս պահին «Փյունիկը» 23 միավորով 7-8-րդ տեղերն է կիսում «Ուրարտուի» հետ:
Առաջիկա տուրում, որով կավարտվի Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը, «Փյունիկն» ընդունելու է գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։ Խաղը կկայանա վաղը՝ մայիսի 23-ին, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 18։15։