Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 322, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք: Մահացել է 4 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5928 է, մահացածների թիվը՝ 74:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2874, փաստացի բուժվողներինը՝ 2952: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 47654 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 22-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 28 է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031