Բաժիններ՝

«Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց». ջազ-նվագախումբը շնորհավորել է Ազնավուրի 96-ամյակը

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, մշտապես կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակում մեծարել են Ազնավուրին՝ խոսելով նրա նվաճումների, վերելքների և բարեգործական նախաձեռնությունների մասին: Այս տարի շանսոնյեն կտոներ ծննդյան 96-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը կատարել է Ազնավուրի «Je t’attends» երգը՝ շնորհավորելով մեծ երգահանին:

Նվագախումբը կատարումը զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հետևյալ գրառմամբ. «Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031