
Արցախում թեստավորված ևս 10 փորձանմուշի հետազոտության արդյունքները բացասական են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական:
Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:
Բացասական էր նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքը, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից:
Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/143858860588236?__xts__[0]=68.ARB3r2Hfi5lhRTYhvEotgWVp1NJ7Rz6rKPnUpIxvjX1HW-eZxV5P75H0CJ6xrBaK-fhQH25Z2neB2CcHLJeBKLv2medZp4uazCCEjpZslhNLP7g2x0vUydfy3RgLVY8ZAdAvySM8_QO4UBJFNK2iB-0XSL2KSAiDoKWVCYBR27GdUvsHX9HunLT57gcZ7HC7rkK8ze7ndog60deh6XFa-eanuCFpBXaKNADlw89PZFGnYYUcO3vQAogwkcBJn5bY35NqJ_SQTLKkVlRN1DFU2w0iJwUGTdiC3IxFeg-0VaJRwZMsRBkZThYxTWoPNMQhsyX0dZ8ZkijzhZLLsXQ&__tn__=-R