Բաժիններ՝

«Եթե մենք հիմա պատվաստումներ չանենք, հետո միանգամից մի քանի համաճարակի դեմ պետք է պայքարենք»․ Արսեն Թորոսյան

Հանրային խորհրդի այսօրվա առցանց նիստում հարց բարձրացվեց այն մասին, որ այս օրերին պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից ծնողներին զանգահարում են և ասում, որ երեխաներին տանեն ընթացիկ պատվաստումների, արդյո՞ք այս համաճարակային իրավիճակում նպատակահարմար է իրականացնել պատվաստումները։

Հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալն ասաց․ «Առավել քան կարևոր է հիմա պատվաստումներին զարկ տալը․ շատ ավելի կարևոր է հիմա պատվաստումներ անելը, քան արվում էր սովորական ժամանակ, որովհետև եթե մենք հիմա բաց թողնենք, հետո միանգամից մի քանի համաճարակի դեմ պետք է պայքարենք, օրինակ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ, պոլիոմիելիտի համաճարակի դեմ, կարմրուկի համաճարակի դեմ, խոզուկի և մնացած համաճարակների դեմ։ Հետևաբար՝ պատվաստումներն առավել քան կարևոր են հիմա, և մենք հորդորում ենք, որ բոլորը գան անեն իրենց երեխաների պատվաստումները, դրա համար նաև առանձնացված կարգ է գործում, որպեսզի պոլիկլինիկաներում վարակի փոխանցում տեղի չունենա, և բոլորն ստանան իրենց պատվաստումները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս