
Աննա Հակոբյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը կմեկնարկի հունիսին։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր։