Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ, հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի։ «Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցն էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Խաչատրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացրած բողոքի քննությունը:
37-ամյա քաղաքացիներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում, աշխատում է ռեստորաններից մեկում, ունի ջերմություն, սրտխառնոց, ստամոքսի ցավ, բայց չգիտի, թե ում դիմի, որ կորոնավիրուսի թեստ հանձնի ու հանգիստ աշխատանքի գնա։
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի (ԳԿՄՍԵՍ) հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը։
Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից մայիսի 23-ին, Ժամը 15։15 «Азимут» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։
ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում և Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարել:
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 2020-21 խաղարկությանը:
Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:
ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն այսօր հանդես եկան մամլո ասուլիսով, ներկայացրեցին կատարված աշխատանքները, հայտնեցին, որ, եթե վարորդի կողմից խախտվի պարետի որոշման համապատասխան պահանջը, ապա տվյալ կազմակերպության ղեկավարը կտուգանվի 100-300,000 դրամով, ուղևորն էլ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, իսկ եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա հնարավոր է՝ իրականացվի վարչական ձերբակալում։
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա:
Ստի կայսրության հսկա փոսը «Խլված միլիարդները» և ոչ միայն ? «Ստի վերջ»-ը տեսաշարի 6-րդ մասում՝ այսօր
Շիրակի մարզում մայիսի 22-ին գրանցված ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու համար մարզպետի հրահանգով ձևավորվել են աշխատանքային խմբեր:
«Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսի ավտոմեքենաների, 32-ը՝ երթուղային տաքսիների, 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ։ Մետրոյի նկատմամբ արձանագրություն չի կազմվել»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝շարունակելով․
«Շրջայցերի ժամանակ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։ 5-օրյա ժամանակահատվածում շեշտը դրել են մշտադիտարկման և կանխարգելիչ գործողությունների վրա, որոնք կրել են իրազեկման բնույթ, քանի որ տրանսպորտի համակարգի համար աննախադեպ իրավիճակ է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկեն տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումն առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո։
Հայաստանում «թավշյա» կանոններ են հաստատվում։ Ավելի ճիշտ՝ վատագույն ավանդույթները շարունակվում են է՛լ ավելի վատ ձևով։
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ:
Երևանից մայիսի 23-ին շուրջ 110 ռուսաստանցի «Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ չվերթով վերադարձել է Ռուսաստան:
Մայիսի 23-ին, 11։30-ին տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։
Իրանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի տեմպի նվազում է գրանցվում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և իշխանական մի քանի պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արթուր Դավթյանը, հեղինակել և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացրել նախագիծ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հրապարակվեցին կորոնավիրուս թվերը մայիսի 23-ի դրությամբ։ Դրությունը սարսափելի է։ 1 օրում 374 դեպք։ Վրաստանում՝ 2 դեպք։ Ընդհանուր դեպքերը՝ 6302, Վրաստան՝ 725, Ադրբեջան՝ 3855։ Բնակչության 100.000 շնչին՝ Հայաստան 217, Վրաստան՝ 19, Ադրբեջան՝ 38, Թուրքիա՝ 183, Իրան՝ 165։ Սա է Նիկոլ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի գործունեության գնահատականը։
Արցախում՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին մայիսի 22-ին ժամը 14։30-ի սահմանում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկու մարդ է մահացել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է սպասվող չվերթների մասին:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, գրավով կամ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունները մերժելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացվել Վերաքննիչ դատարան։
Այսօր՝ մայիսի 23-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Արդարություն» կուսակցության գրասենյակում հանդիպել է Վիտալի Բալասանյանի և նրա ղեկավարած կուսակցության անդամների հետ։