Բաժիններ՝

Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում․ Արշավիր Ղարամյան

ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:

Հատկապես հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել են կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:

2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել:

Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)»։

https://www.facebook.com/ArshavirGharamyanSureni/posts/579443702986382

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031