![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում կորոնավիրուսով վարակվածության 1869 նոր դեպք է գրանցվել
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/1016225.jpg)
Իրանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի տեմպի նվազում է գրանցվում: Վերջին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ երկու հազարից պակաս նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1869 դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 133 հազար 521: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 104 հազար 072 մարդ»,-ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 59 մարդ, մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 7 հազար 359:
Ընթացիկ շաբաթվա սկզբից Իրանում ամեն օր գրանցվում էր 2 հազարից ավելի վարակվածության նոր դեպք, դա այն դեպքում, երբ մայիսի սկզբին այդ ցուցանիշը բավական ցածր էր: Մայիսի 2-ին գրանցվել էր վարակվածության 802 նոր դեպք: