
Եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա հնարավոր է՝ իրականցվի վարչական ձերբակալում

«Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսի ավտոմեքենաների, 32-ը՝ երթուղային տաքսիների, 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ։ Մետրոյի նկատմամբ արձանագրություն չի կազմվել»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝շարունակելով․
«Եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա նա պատասխանատվության կենթարկվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որի դեպքում հնարավոր է իրականցվի վարչական ձերբակալում»։
Նրա փոխանցմամբ՝ տաքսի ավտոմեքենաների 34 վարորդներ ենթարկվել են պատասխանատվության։