
«Ուրարտու» բասկետբոլային թիմը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգային

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 2020-21 խաղարկությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ուրարտու»-ի նախագահ Արա Պողոսյանը: Վերջինս փաստեց, որ հրավերը եղել է միջազգային ֆեդերացիայից և «Ուրարտու»-ն չի մերժել այն, քանի որ այս տարի չեղարկվել են բոլոր միջազգային մրցաշարարերը, որոնց պետք է մասնակցեին ազգային թիմերը: «Կարծում եմ, որ կկարողանանք ազգային թիմից մասնակիցներ ունենալ «Ուրարտու»-ում, ովքեր բարձրակարգ բասկետբոլիստներ են, ունեն միջազգային փորձ և, ինչու ոչ, կարող ենք ստեղծել մրցունակ թիմ, որը կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին»,-շեշտեց Պողոսյանը:
Նրա խոսքով` այժմ ակումբը դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, մի շարք այլ հնարավոր հովանավորներին՝ աջակցության համար: Եթե «Ուրարտու»-ն մասնակցի Չեմպիոնների լիգային, այն հայկական բասկետբոլի պատմության մեջ բացառիկ իրադարձություն չդառնա: Պողոսյանը լիահույս է, այս կերպ Հայաստանում կկարողանան մեծացնել հետաքրքրությունը բասկետբոլի նկատմամբ: