Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր որդուն՝ արքայազն Էնդրյուին, թույլատրել է հրաժարվել պարտականություններից եւ մոտ ապագայում թագավորական ընտանիքը չներկայացնել հանրային միջոցառումներում:
Facebook-ը քննարկում է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ մոտեցման փոփոխության հնարավորությունը:
Դիեգո Մարադոնան հուզիչ տեսաուղերձ է հղել Ռոջեր Ֆեդերերին:
Տնական համեղ կոնֆետներ:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ:
Հաճելի ընտանեկան պարը միանգամայն այլ ընթացք է ստացել, երբ աղջիկն սկսել է թվերք պարել, իսկ հոր արձագանքն անգին է։
Օրեր առաջ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում տեղի ունեցավ The Promise Institute for Human Rights կազմակերպության երեկոն: Հատուկ հյուրն էր Քիմ Քարդաշյանը:
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Լոբազգիների օգտագործումը կօգնի կանխել սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների առաջացումը:
Կա տպավորություն, որ, եթե համանախագահող երկրները որևէ պարագայում համաձայնեն բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ապա դա տեղի կունենա միայն «հավասարության» սկզբունքով, եթե դրան մասնակցեն նաև Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչները: Դա, բնականաբար, ամբողջությամբ կխեղի բանակցային գործընթացը և որևէ դրական հեռանկար չի կարող խոստանալ հայկական կողմերի համար:
Կյանքը Աստծուց տրված պարգև է, ու մեզանից յուրաքանչյուրն այդ կյանքն ապրում է յուրովի՝ իր պատկերացումներին և արժեհամակարգին համահունչ: Որքան էլ փորձում ենք «ճիշտ» ապրել, միևնույն է, սայթաքումներ լինում են ու լինելու են: Կարևորը այն է, որ հասկանանք մեր արարքների հետևողականությունը:
Բայց սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշը չէ: Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր Super Charge Turbo անլար լիցքավորման տեխնոլոգիա՝ 100 վտ հզորությամբ: Այդ մասին հայտնում է Gizchina-ն։
Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց:
ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ երկրները նրան հանձարարել են մշակել արհեստական ինտելեկտի կիրառման բարոյական նորմերը:
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին՝ Գերմանիա հնարավոր վերադարձի մասին լուրերի ֆոնին:
Հոլիվուդյան աստղ Սքառլեթ Յոհանսոնը, որը կինեմատոգրաֆի սիրահարներին նվիրել է տասնյակ հիանալի ֆիլմեր, նոյեմբերի 22-ին նշում է իր ծննդյան օրը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ԵԺԿ համագումարի ժամանակ հայտարարել էր, որ արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում: «Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել է Երրորդ նախագահը:
Միացյալ Նահանգների Կարնեգի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես է ռոբոտի «բերանից» հնչող վիրավորական բառապաշարն ազդում մարդկանց վարքագծի վրա: Այդ մասին հայտնում է EurekAlert-ը:
«Ընտանեկան օրենսգիրքն ու այլ իրավական ակտեր տալիս են որդեգրման կարգ, որևէ խոսք՝ սեռական փոքրամասնության կամ ԼԳԲՏ համայնքի մասին, չկա: Անգամ արգելքների, բացասական եզրակացություն տրամադրելու դեպքում սեռական փոքրամասնություն հանդիսանալու հանգամանքը չի նշվում՝ որպես արգելող չափորոշիչ»,- 168.am-ին ասաց փաստաբան Տիգրան Գրիգորյանը:
Իմ կարծիքով՝ այս քրեական գործը պետք է դուրս լինի ոստիկանության ազդեցությունից, ոստիկանությունը պետք է ծառայողական քննություն անցկացնի՝ պարզելու համար ոչ միայն հանցագործությունը կատարողներին, այլ նաև այն բացթողումները, որոնց հետևանքով նման բան է տեղի ունեցել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին վերջինիս նախաձեռնությամբ:
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.50-ին, Երևանի Մանթաշյան փողոցի ռեստորանային համալիրի մենեջերը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ համալիրի նախկին մենեջերը, հուլիս ամսից սկսած, տարբեր օրերի հաճախորդներից վերցրել է ընդհանուր մոտ հինգ միլիոն դրամի կանխավճար և յուրացրել գումարը:
Համացանցում հայտնվել էPhilippine Airlines ավիաընկերության Boeing 777-ինքնաթիռի տեսագրությունը, որը բռնկել է Լոս Անջելեսից մեկնելուց հետո:
Օրերս Հայոց լեզվի և Հայոց պատմության մասնագետների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախարարությունը քննարկում է Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն և Մաթեմատիկա առարկաների ուսուցիչների աշխատանքի ընդունման կարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Հաշվի առնելով այդ առարկաների կարևորությունը՝ նախատեսվում է նրանց աշխատանքի ընդունել քննության հիման վրա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
«Տոտենհեմը» կարող է միանալ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար մղվող պայքարին:
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։
«Ներքաղաքական զարգացումներն Իրանում և Վրաստանում կարող են անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգության վրա, դրանով իսկ անդրադառնալով նաև Հայաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում՝ Իրանում ու Վրաստանում առկա ներքաղաքական ճգբնաժամային իրավիճակին և, մասնավորապես, վրացական զարգացումներին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ:
Հիմա փաստերը եկան ապացուցելու իմ ասածի ճշմարտացիությունը: Բյուջեի մեջ հրապարակել են, որ 4.6 միլիարդ, որքան գիտեմ, պետք է հատկացնեն այդ ՀՈԱԿ-ին: Ժամանակին «ՍանիՏեքին» տրվում էր 5.2 մլրդ, և քանի որ «ՍանիՏեքը» մասնավոր ընկերություն էր, ավելացված արժեքի հարկի տեսքով գրեթե մեկ միլիարդ դրամ վերադարձնում էր պետությանը: