Պետք են նոր ընտրություններ առանց Փաշինյանի. դա միակ ճանապարհն է, երկիրը գլորվում է անդունդը. Յակով Կեդմի
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարում իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ԵՄ քաղաքականությանը:
- Կովկասը, Կասպից ծովը միշտ հետաքրքրել են Եվրոպային, հատկապես՝ Բրիտանիային: Հիշեք՝ ով է հիմնադրել Բաքուն: Հիշեք` ո՞վ էր փորձում իր կեղտոտ թաթերը խոթել Հայաստան… Ալիևը որոշեց օգտվել ստեղծված իրավիճակից…
- Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շահարկումը դարձավ կեղտոտ տեխնիկական հնարք:
- Ավելի մեծ ապուշ ու հիմար, քան Նեթանյահուն է, ես չգիտեմ:
- Նեթանյահուն Իսրայելի դեմ տրամադրեց ամբողջ աշխարհին:
- Փաշինյանը վախենում է հանրաքվեից. ստորություն, մտքի պակաս և լիակատար ստորություն…
- Նա պետք չէ եվրոպացիներին։ Որպես օգտագործված զուգարանի թուղթ, վերջում կգցեն զուգարան…
- Փաշինյանը սխալ խաղադրույք է կատարել. Եվրոպան չի կարողանա աջակցել Հայաստանին: …Նա դա հասկանում է: Նա երկիրն ու հայ ժողովրդին անելանելի վիճակի առաջ է կանգնեցրել…
- Այս խորհրդարանն ի վիճակի չէ լուծել Հայաստանի խնդիրները: Քանի դեռ չկան նոր ընտրություններ՝ առանց Փաշինյանի մասնակցության, Հայաստանի վիճակը չի փոխվի: Հայաստանը կշարունակի գլորվել անդունդը. այս մարդիկ արժանի չեն ղեկավարելու Հայաստանը
- TRIPP-ի նպատակն է՝ Հայաստանից կորզել ամեն ինչ, այնպես, ինչպես ամերիկացիները իրենց ձեռքը վերցրեցին Ուկրաինայի հարստությունը:
- Արևմուտքն ասում է՝ մենք ձեզ համար կորոշենք կառավարություն, և այդ կառավարությունը ձեր ազգային հարստությունը կբաշխի այնպես, ինչպես մեզ է ձեռնտու:
- Հիանալի, տաղանդավոր հայ ժողովուրդ և գարշելի, հանցավոր իշխանություն…
- Ո՞վ կօգնի Հայաստանին: Բացի Ռուսաստանից՝ ոչ ոք: Եթե Հայաստանը երես թեքի Ռուսաստանից, դա կդառնա նրա վերջի սկիզբը:
Դիտեք ամբողջական հարցազրույցը`

