
Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing 777-ը հայտնվել է տեսանյութում

Համացանցում հայտնվել էPhilippine Airlines ավիաընկերության Boeing 777-ինքնաթիռի տեսագրությունը, որը բռնկել է Լոս Անջելեսից մեկնելուց հետո: Twitter-ի օգտատերերից մեկի կողմից հրապարակված կադրերում երեւում է ինչպես են թռչող օդանավի շաժիչից ելնում կրակի լեզուները: Ինքնաթիռն ուղեւորվում էր Մանիլա, դրանում գտնվում էր 347 ուղեւոր, ոչ ոք չի տուժել:
Թռիչքից մոտավորապես մեկ ժամ անց օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ շարժիչի բռնկումը տեղի է ունեցել մեխանիկական անսարքության պատճառով, հաղորդել ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/andrewblakeames/status/1197608888188559360