ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքի և Սև ծովի վրա խոցվել է 269 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ից մինչև 20։00-ն հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 269 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ըստ գերատեսչության՝ ԱԹՍ-ները խոցվել են Արխանգելսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի վրա։

