Կրթության և գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը համաձայնել է դառնալ «Սոցիալական շարժում» խմբի անդամ, քանի որ, նրա կարծիքով՝ այդ շարժումը քաղաքական որևէ ենթատեքստ չունի և զբաղվելու է բացառապես սոցիալական խնդիրներով։
Նոր Գվինեա կղզու ինդոնեզական հատվածում նոյեմբերի 23-ին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Օրեր առաջ հաջողությամբ ավարտվել են բանակցություններս տարածաշրջանում առաջատար գյուղատնտեսական հոլդինգ համարվող «Սպայկա» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ: Եվ այսօր վստահաբար կարող եմ հայտարարել, որ շուտով այն ամբողջ ծավալով գործունեություն կիրականացնի նաև Արցախում:
Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչները նոյեմբերի 17-21-ն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նորագյուղ համայնքում՝ Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում GG առցանց ծառայությունը սակագնային փոփոխություն է կատարել, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը: Նրանց փոխանցմամբ՝ եթե նախկինում 3.1 կիլոմետրի համար վճարում էին 500-600 դրամ, հիմա ստիպված են վճարել 900-1000 դրամ: Նկատենք, որ օնլայն մյուս տաքսի ծառայությունների դեպքում նույնպես թանկացումներ եղել են և կան:
Իշխանությունն ունի աշխատելու ե՛ւ պարտավորություն, ե՛ւ հնարավորություն։ Քաղաքական ուժը կամ քաղաքական լիդերը, իշխանության գալուց հետո, պետք է ձեռնամուխ լինի ընդդիմադիր գործունեության ընթացքում իր կողմից բացահայտված եւ բարձրաձայնված խնդիրների լուծմանը՝ ապացուցելով, որ ինքը ճիշտ էր, նախկինները՝ սխալ։ Այս աշխատանքն իրականացվում է ոլորտային համակարգային բարեփոխումների հայեցակարգերի, ռազմավարությունների եւ օրենքների մշակման միջոցով` հիմնված տվյալ քաղաքական ուժի գաղափարախոսության եւ ռազմավարական տեսլականի վրա:
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները հնդկական Տատա Սթիլ մրցաշարում:
Փարիզի իշխանությունները հավելյալ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել՝ կապված «դեղին բաճկոնավորների» սպասվող բողոքի ցույցի հետ:
Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ Միլանի հայկական եկեղեցում ՀՀ վարչապետի ելույթի ժամանակ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպը հետևողական ու հետաքրքիր է այնքանով, որ կապված է վարչապետի բարի համբավի հետ։
«NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:
Ադրբեջանի հետ պետք է խոսել իր լեզվով: Այսպիսի կարծիք է հայտնում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նրա խոսքով՝ Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի «բլոգերի»՝ ՀՀ վարչապետին հարց ուղղելն անվտանգության խնդիր է, և այդ «բլոգերները» ղեկավարվում են մի կենտրոնից, որն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր հետևում է, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում:
Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է…
Նոյեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:
Անհրաժե՞շտ է Հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդել հանրակրթական դպրոցներում, թե՞ ոչ: Այս հարցն արդեն երկար ժամանակ քննարկվում է տարբեր մակարդակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշել էր, որ չի հասկանում աղմուկի պատճառը, քանի որ Հայ եկեղեցու պատմությունը մտնում է Հայոց պատմություն առարկայի ծրագրի մեջ, և պետք չէ այդ երկու առարկաներն առանձնացնել:
«BBC»-ի ռուսական ծառայության համար Գրիգոր Աթանեսյանը հոդված է հրապարակել, որում հոդվածագիրը գրում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է Հայաստանի բյուջե բերեին հարկերի տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն «Լիդիան» օֆշորային ընկերության այս հավակնոտ նախագիծը բողոքի ալիք է առաջացրել տեղի բնակիչների և բնապահպանների շրջանում:
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս գիշեր Վերին Լարսի հսկիչ-անցակետային կետի Վրաստանի հատվածում արգելված բեռի տեղափոխման կասկածանքով կանգնեցվել է Հայաստան ուղևորվող ավտոբուսը:
Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։
«Հայաստանում երթևեկության վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային պատահարների հետևանքով ունենք 253 զոհ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եթե չեմ սխալվում՝ 11-ով ավելի է: Այս տարի մինչև հոկտեմբերի 31-ն արդեն 63.000 ԱՊՊԱ պատահար է տեղի ունեցել, որը նախորդ տարվա համեմատ՝ աճել է 17 տոկոսով: Միայն Երևանում միջին վիճակագրությամբ 70-80 դեպք է տեղի ունենում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:
«Հիմա հարց՝ այդ բոլոր խնդիրները լուծվե՞լ են. ոչ, կա պահանջ՝ առաջադրել այնպիսի օրակարգ, որով կլուծվեն այդ խնդիրները։ Սոցիալական շարժումը երկիրը ոտքի հանելու համար է, եթե ասում են, որ ՀՀ անձնագիր ունեցող յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, ապա այստեղ գտնվող յուրաքանչյուրը պետք է որոշում կայացնի, առաջարկներ անի՝ այդ խնդիրները լուծելու համար»,- շեշտեց պատգամավորը։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որը երկու ժողովուրդների միասնության և բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ է, նոյեմբերի 23-ին տոնում է ծննդյան 86-ամյակը:
«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին կարող են առցանց քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:
Հիմնադրվում է սոցիալական շարժումը, որն անդրադառնալու է տարբեր հարցերի. ՈԻՂԻՂ
Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ճապոնիա:
Նոյեմբերի 23-ին, ժամը 09:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Զինվորական կոմիսարիատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է:
Դեռևս շուրջ 5 ամիս առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող, այսպես ասած, «օրենքով գող» Մերաբ Քալաշովին արտահանձնել են Ֆրանսիա՝ վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ «առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա»: