Բաժիններ՝

Xiaomi-ի նոր սմարթֆոնները կլիցքավորվեն անհավատալի արագությամբ

Բայց սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշը չէ: Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր Super Charge Turbo անլար լիցքավորման տեխնոլոգիա՝ 100 վտ հզորությամբ: Այդ մասին հայտնում է Gizchina-ն։

Նոր տեխնոլոգիան 4000 mAh մարտկոցը 100% -ով լիցքավորում է ընդամենը 17 րոպեի ընթացքում:

Նշվում է, որ Super Charge Turbo-ի աջակցությամբ մարտկոցները կարտադրեն՝ հաշվի առնելով ավելացված բեռը: Հետևաբար՝ մարտկոցի արագ քայքայման վտանգը բացառված է:

Առայժմ տեղեկություններ չկան, թե որ Xiaomi սմարթֆոնն առաջինը կստանա նոր մարտկոցներ: Ամենայն հավանականությամբ, Xiaomi-ն այդ մասին կհայտարարի մոտ ապագայում:

Ի դեպ, 17 րոպեում 4000 mAh մարտկոցի ամբողջական լիցքավորումը սմարթֆոնների արտադրողների շրջանում ամենաարագ արդյունքը չէ: 2019 թվականի ամռանը Vivo-ն ցուցադրեց իր Super FlashCharge 120W տեխնոլոգիայի աշխատանքը: Նույն հզորության մարտկոցը լիցքավորվում է 13 րոպեի ընթացքում:

Սեպտեմբերի սկզբին Xiaomi-ն  ներկայացրեց Mi Charge Turbo-ի առավել հզոր լիցքավորումը` 4000 mAh մարտկոց, որն ամբողջովին լիցքավորվում է 69 րոպեում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս