
Սքառլեթ Յոհանսոնը նշում է իր 35-ամյակը

Հոլիվուդյան աստղ Սքառլեթ Յոհանսոնը, որը կինեմատոգրաֆի սիրահարներին նվիրել է տասնյակ հիանալի ֆիլմեր, նոյեմբերի 22-ին նշում է իր ծննդյան օրը: Sputnik-ի ֆոտոապավենը ներկայացնում է աստղային անվանակոչիկի լուսանկարները։
Սքառլեթ Յոհանսոնը ծնվել է 1984 թվականին Նյու Յորքում՝ դանիացի ճարտարապետ Քարսթեն Յոհանսոնի եւ տնային տնտեսուհի Մելանի Սլոունի ընտանիքում:
Հոլիվուդյան աստղն իր ճանապարհն սկսել է գրավիչ աղջիկների դերերով, որոնց ոչ ոք լուրջ չէր ընդունում, այնուհետեւ վերաճեց մինչեւ դրամատիկական կերպարներ: Եվ ահա 2010 թվականը դերասանուհու համար դարձավ ճակատագրական. չէ որ հմայիչ շիկահերը հայտնվեց «Երկաթե մարդ 2»-ում եւ իրավամբ ապահովեց ամենասեքսուալ գերհերոսուհու կարգավիճակը: