Բաժիններ՝

 «Հաջողություն է Գվարդիոլայի հետ աշխատելը»․ Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին՝ Գերմանիա հնարավոր վերադարձի մասին լուրերի ֆոնին:

«Գվարդիոլան գրեթե բոլոր խաղացողներին ավելի լավն է դարձնում, այնպես որ, նրա առաջնորդությամբ մարզվելը հաջողություն է բոլորի համար:

Ֆլի՞քը։ Նա բացահայտ և անմիջականորեն շփվում էր խաղացողների հետ: Ֆուտբոլիստները դա անմիջապես նկատեցին: Բայց նա նաև մարտավարության սիրահար է: Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ լավ է, բայց Հանս-Դիտերն ընդամենը մի քանի օրվա ընթացքում շատ լավ գործ արեց:

Այժմ ակումբի համար հեշտ չէ, շուկայում շատ ազատ մարզիչներ չկան, ուստի իմաստ ունի շարունակել վստահել Ֆլիքին»,- ասել է լեհ ֆուտբոլիստը Sport Bild-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս