Բաժիններ՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ն արհեստական ինտելեկտի կիրառման բարոյական նորմեր է մշակում

ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ երկրները նրան հանձարարել են մշակել արհեստական ինտելեկտի կիրառման բարոյական նորմերը: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով այն տեղեկությունները, որոնք ստացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունից, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում:

Գլխավոր խորհրդաժողովի 40-րդ նստաշրջանում «193 ներկայացուցիչների կողմից որոշումն ընդունվել է միաձայն», չնայած այդ հարցի շուրջ երկրների միանգամայն տարբեր դիրքորոշումներին, նշել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: «Դա հիանալի օր էր»,- ընդգծել են կազմակերպության կենտրոնակայանում:

Այժմ տրված առաջադրանքը կատարելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է համագործակցություն հաստատել այդ ոլորտի միջազգային փորձագետների հետ: Կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին նրանք պետք է 18 ամսվա ընթացքում մշակեն «աշխարհում առաջին նորմատիվային փաստաթուղթը» արհեստական ինտելեկտի կիրառման բարոյականության եւ դրա տեխնոլոգիաների տարածման ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930