Իսրայելը արգելել է Եվրախորհրդարանի երկու շվեդ պատգամավորի մուտքը երկիր

Իսրայելը արգելել է Շվեդիայից ընտրված Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորների՝ Յոնաս Շյոստեդտի և Հաննա Գեդինի մուտքը՝ նրանց մեղադրելով հակաիսրայելական գործունեության մեջ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությանը։

Գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարը բնակչության և ներգաղթի հարցերով վարչությանը հանձնարարել է թույլ չտալ պատգամավորների մուտքը երկիր։ ԱԳՆ-ի տվյալներով, Շվեդիայի Ձախ կուսակցությունը ներկայացնող Շյոստեդտն ու Գեդինը պետք է ժամանեին Իսրայել երեկոյան և ծրագրում էին այցելել Պաղեստինյան վարչակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։

Գերատեսչությունը հայտարարել է, որ վերջին տարիներին երկու պատգամավորներն էլ «հետևողականորեն հանդես են եկել Իսրայելի դեմ», այդ թվում՝ կոչ են արել իսրայելցիների դեմ միջազգային դատական վարույթներ սկսել։

Իսրայելի իշխանությունները նաև մեղադրել են պատգամավորներին երկրի հասցեին, ինչպես պնդվում է, «կեղծ մեղադրանքներ» տարածելու մեջ, այդ թվում՝ Գազայում ցեղասպանության և սովի միտումնավոր ստեղծման, ինչպես նաև երեխաների և բժշկական աշխատողների վրա դիտավորյալ հարձակումների մասին հայտարարություններ անելու համար։

Իսրայելի ԱԳՆ-ն հղում է արել երկիր մուտքի մասին օրենքին, որը թույլ է տալիս մերժել օտարերկրյա քաղաքացիների մուտքը, եթե նրանք հրապարակայնորեն կոչ են անում բոյկոտել Իսրայելը, ժխտում են Հոլոքոստը կամ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը, կամ հրապարակայնորեն աջակցում են իսրայելցի քաղաքացիների նկատմամբ օտարերկրյա դատարաններում ռազմական հանցագործությունների մեղադրանքով դատական հետապնդմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31