Վեհափառն օրինակ է ցույց տալիս՝ ինչպես կարելի է արժանապատվությամբ դիմակայել այլանդակություններին. Ռուբեն Մելիքյան

168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն է:

Հաղորդման շրջանակում Ռուբեն Մելիքյանի մի քանի արձանագրումները՝ ստորև․

  • ԱԺ մի քանի ելույթ եմ լսել․ մեկը՝ Էդգար Ղազարյանի այն հայտնի ելույթը, որը լուրջ զարգացումների առիթ հանդիսացավ։ Լսել եմ, որպեսզի համոզվեմ՝ այդտեղ ինչ-որ խնդիր կա՞ր, թե՞ չէ, և, անկեղծ ասած, դժգոհություն ունեմ այդ ելույթից․ շատ մեղմ էր։
  • Ընդհանուր տենդենցն այն է, որ իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, որ իրենք ինչ ուզեն՝ անելու են։ Նրանք ունեն Ադրբեջանի, Թուրքիայի լիակատար աջակցությունը, Արևմուտքի մասով, ամեն դեպքում, ես չէի ասի, թե աջակցությունը լիակատար է։ Բայց կարծում եմ, որ հատկապես արևմտյան երկրների առումով այս ամենը սահման ունի, որովհետև, ի վերջո, Արևմուտքը որքան էլ ամոթալի քաղաքականություն վարի և սեփական սկզբունքներին դավաճանի, ինչ-որ կարմիր գծեր ամեն դեպքում ունի․․․ ինֆրակարմիր, արտահայտություն կա, չէ՞, և գուցե նաև դրանով է պայմանավորված իշխանությունների՝ առնվազն տակտիկական նահանջը որոշ հարցերում։ Բայց քաղաքացիների մոտ ուզում են տպավորություն ստեղծել, որ ինչ ուզեն՝ կանեն, և Ծառուկյանի օրինակը դրա մասին է։
  • Ի՞նչ են անում․ իրենց հիմնական խնդիրը քարոզչական դաշտում է, և բոլոր պետական մարմինները վերածել են սեփական գործառույթը կատարելու փոխարեն՝ քարոզչությամբ զբաղվող կառույցների, այսինքն՝ եթե, օրինակ, նորմալ երկրներում կամ՝ օրինակ, Հայաստանում 10 տարի առաջ ոստիկանության, քննչական մարմինների առաջին գործառույթը հանցավորության դեմ պայքարն էր, այսօր այդ մարմինների գլխավոր ֆունկցիան հանցավորության դեմ պայքարը չէ, այլ իշխանությունների նարատիվների, իշխանությունների պատմությունների, քաղաքականությունների, իշխանությունների բռնաճնշումների քարոզչական ապահովումը, առաջին հերթին քարոզչական ապահովումը։

Կարդացեք նաև

  • Այսինքն՝ նրանք առաջին հերթին դարձել են քարոզչական մարմիններ, նոր, 2-րդ հերթին՝ կարող է մեկ-մեկ հանցավորության դեմ պայքարեն։ Սա է իմ ընկալումը հատկապես Քննչական կոմիտեի, երբեմն՝ ոստիկանության գործունեության մասով, որովհետև ուղղակի մարդու գլխի մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարելի է բացարձակ ոչ մի անհրաժեշտություն չունեցող անձնական տվյալներ ներկայացնել նույն Գագիկ Ծառուկյանի դստեր հետ կապված։

Շատ եմ նեղվել դրանից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրահայտ փաստ է՝ ինչ-ինչ, բայց Գագիկ Ծառուկյանի դուստրերը միշտ աչքի են ընկել դրական վարքագծով։ Նրանցից մեկին էլ ես դասավանդել եմ ԵՊՀ-ում, միայն դրականը կարող եմ ասել (լուռ օգնել որոշ համակուրսեցիների, որոնք դրա կարիքն ունեն, ընդ որում, այսօր այդ համակուրսեցիները  լուռ են)։

  • Աշոտյանի գործի նպատակն իմ ասած քարոզչության տիրույթում է․ սա բացառապես քարոզչական նշանակություն ունի։ Եթե առաջին գործը կարելի է անվանել խայտառակություն, այս անգամ խայտառակություն բառը չի կարող բնութագրել այդ ամենը։ Ոնց որ լինի սպանության մեղադրանք, ու զոհը գա դատարան և ցուցմունք տա։ Սա ուղղակի քրեական իրավունքի նենգափոխում էլ չէ, քրեական իրավունքի նկատմամբ ծաղր է, և դա արվել է բացառապես այն պատճառով, որպեսզի կարողանան Աշոտյանին կալանավորել։
  • Այն համոզմանն եմ, որ Հայաստանի ներկայիս վիճակն անբնական է․ շատ ավելի բնական կլիներ, երբ մենք դուրս գայինք, մարդիկ գլխի վրա քայլեին․ այդ աստիճան, հատկապես իրավաբանության մեջ, մենք խեղում ունենք։ Իսկ անբնական վիճակները երկար չեն տևում, ես կարծում եմ, որ լուսաբացը շատ հեռու չէ։
  • Սահմանադրական կարգի տապալման դրսևորում եմ համարում այն, ինչը ՔՊ-ն է անում, և դրա բաղադրիչներից մեկը Վեհափառի և 6 եպիսկոպոսների նկատմամբ այս ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումն է՝ իրենց գործառույթն իրականացնելու համար։ Վեհափառ Հայրապետը բոլորիս օրինակ է ցույց տալիս, թե ինչպես կարելի է քրիստոնեական խոնարհությամբ, միևնույն ժամանակ, բացարձակ արժանապատվությամբ, հաստատակամությամբ դիմակայել այս այլանդակություններին։

  • Մենք, համենայն դեպս, վստահ ենք, որ մեր երիտասարդները նախընտրելու են այն մարդկանց կողմից փոխանցված գիտելիքները, որոնք իրենց գիտելիքի հիմքում ունեն արժեքներ, այլ ոչ թե վախկոտություն, դատարկություն և ծնկների դող։
  • Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ունենա հեղինակություն․ Սա հեղինակության վրա հիմնված կառույց է։
  • Ես ցանկանում եմ Մխիթար Գոշին հուշարձանից և մեդալից վերածել կենդանի մտածողի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31